ԵՄ-ն, Նիդեռլանդները, ՀԱՄԱՍ-ն արձագանքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդերի մասին որոշմանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ ՄՔԴ-ի օրդերը համարում է «կատարման համար պարտադիր», հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը:
ՀԱՄԱՍ-ը ողջունել է օրդերների մասին որոշումները։ Ըստ կազմակերպության՝ ՄՔԴ-ի վճիռը «կարևոր պատմական նախադեպ է և պաղեստինյան ժողովրդի հանդեպ անարդարության շտկում», հայտնել են ԶԼՄ-ները։
Նիդեռլանդները կկալանավորի Նեթանյահուին ՄՔԴ-ի որոշմամբ, եթե նա գա երկիր։ Այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամփին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել։
Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Ըստ նախաքննական պալատի՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն ու Գալանտը միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ պարագաներից, ներառյալ սնունդը, ջուրը, դեղորայքն ու բժշկական պարագաները, այդ թվում՝ վառելիք և էլեկտրաէներգիա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live