Պուտինի «դաբրոյով» համաշխարհային պատերազմ է սկսվելո՞ւ
АНАЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք կարևոր հայտարություններ է արել: Նախ, ՌԴ-ն երեկ առաջին անգամ Ուկրաինայի ռազմական օբյեկտին հարված է հասցրել «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկում և Կուրսկում արևմտյան հրթիռների կիրառմանը։
Պուտինը կոշտ հայտարարություն է արել, թե Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։
Հասկանալի պատճառներով աշխարհը երեկվանից շունչը պահել է, քանզի Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը մտնում է նոր, լի սպառնալիքներով ու մարտահրավերներով շրջափուլ:
Ի՞նչ է նշանակում այս նոր զարգացումը, արդյո՞ք ՌԴ–ի և Ուկրաինայի միջև պատերազմը կվերածվի ավելի գլոբալ դիմակայության, ընդհուպ 3–րդ համաշխարհային պատերազմի, ինչպե՞ս և ե՞րբ կպատասխանի ՌԴ-ն Արևմուտքին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«ՌԴ-ն այդ զենքը՝ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռն օգտագործեց ընդդեմ Ուկրաինայի՝ 2014թ․ Ուկրաինայում մեկնարկված Մայդանից ուղիղ 10 տարի անց, և ՌԴ նախագահի խոսքը ցույց տվեց, որ Մոսկվայի համար այս տեսակ Ուկրաինան ո՛չ թե Եվրոպա է, ո՛չ թե սուվերեն առանձին պետություն, այլ պոլիգոն»,– նշեց Մաթևոսյանը։
ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը, ըստ քաղաքագետի, ելնելով իրենց անձնական շահերից, փորձում են մեծ և գլոբալ պատերազմ հրահրել, բայց հարց է ծագում՝ եթե գնում են, ապա ինչո՞ւ են հրահրում։ Եթե մեծ պատերազմ ես հրահրում, ըստ Մաթևոսյանի, ապա հետո ոչ մեկ մանրամասն չի ուսումնասիրի, թե 2022թ․–ից 2024–ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ գումարներ են վատնվել ԱՄՆ–ի բյուջեից։ Եվ մեկ բան հստակ է՝ փաստացի, մարդիկ պատրաստ են իրենց անձնական շահերից ելնելով բոլորիս ներքաշել համաշխարհային պատերազմի մեջ։
«ՌԴ–ի պատասխանը կլինի և դա միանշանակ է, բայց կասկածում եմ, որ Արևմուտքը և ՌԴ–ն պատրաստ են խոշոր պատերազմի: Բայց այն, որ մոտակա տասնամյակներում աշխարհակարգի վերաձևավորման ականատեսն ենք դառնալու՝ լուրջ կոնֆլիկտներով, իմ կարծիքով, ակնհայտ է»,– ասաց Մաթևոսյանը։
Նա մատնանշեց այն տարբերությունը, որ կա, օրինակ, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև: Մասնավորապես, կառավարման որակը զգալու համար հիշեցրեց՝ երբ ՀՀ–ն էր պատերազմական իրավիճակում, մարդկանց առաջարկում էին ընդհուպ մինչև տնագործ զենքերով պատերազմի գնալ, իսկ այստեղ լուրջ պետության հետ գործ ունեն։ ՌԴ նախագահի խոսքում հումանիտար տարրեր կար՝ Ռուսաստանը նախապես կառաջարկի խաղաղ բնակիչներին հրթիռներ կիրառելիս լքել վտանգավոր գոտին և սա, ըստ Բենիամին Մաթևոսյանի, կարևոր է։
Նշենք, որ շուրջ երեք տարի է, աշխարհը կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ամենը պտտվում է հենց դրա շուրջ: Երեկ Վլադիմիր Պուտինն իր հատուկ ուղերձում հայտարարեց, որ Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա էսկալացիային։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live