Ի՞նչ պահանջներ են ներկայացնում միմյանց նկատմամբ Լիբանանն ու Իսրայելը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիստոլի համալսարանի միջազգային հարաբերությունների ավագ դասախոս Ֆիլիպո Դիոնիգին Al Jazeera-ին հայտնել է, որ լիբանանյան իշխանությունները հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակում պահանջում են մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել:
Ըստ նրա՝ նշված մեխանիզմը պետք է բաղկացած լինի երկրի բանակից, ՄԱԿ-ի խաղաղապահներից և, հնարավոր է, այլ երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, որպեսզի ապահովեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարումը։
Այդ բանաձևը վերջ դրեց 2006 թվականի Լիբանանի պատերազմին և կոչ արեց զինաթափել «Հըզբոլլահ»-ին, արգելել բոլոր օտար ուժերի ներկայությունը Լիբանանում և միայն լիբանանյան զինվորականների և UNIFIL-ի ներկայությունը հարավային Լիբանանում:
Սակայն Իսրայելը շատ ավելի շատ պահանջներ ունի, հավելել է Դիոնիգին։
«Այն, ինչ նրանք (Իսրայելի իշխանությունները) ցանկանում են հասնել, ռազմական գործողությունները շարունակելու կարողությունն է, երբ նրանք տեսնում կամ հավատում են, որ խախտվում են հրադադարի բանակցություններով սահմանված պահանջները։ Լիբանանի իշխանությունները իրավացիորեն կարծում են, որ դա իրենց ինքնիշխանության խախտում է, և նրանք կնախընտրեն այդ հնարավորությունը պատվիրակել ոչ թե Իսրայելին, այլ միջազգային հանրությանը, հետևաբար նաև այս մոնիտորինգային հաստատությանը»,-նշել է Դիոնիգին։
Բայց եթե Իսրայելը լիբանանյան տարածքում անսահմանափակ միջամտության հնարավորություն ստանա, ցանկացած որոշում «կապիտուլյացիայի մասին փաստաթղթի տեսք կստանա», և անկախ որևէ պայմանավորվածությունից ռազմական գործողությունները կշարունակվեն, հավելել է նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live