Ինչի՞ մասին են նոր նշանակումները
АНАЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արփինե Սարգսյանը, ով զբաղեցնում էր ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, նշանակվել է Ներքին գործերի նախարար։
Դավիթ Խուդաթյանը, որ Արմավիրի մարզպետն էր, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Ի տարբերություն Արդարադատության նախարարի՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանը նախարարներին նշանակեց կայծակնային արագությամբ, ընդ որում՝ առանց ՔՊ վարչության կարծիքը հաշվի առնելու:
Այս հանգամանքը երկու բանի մասին է խոսում:
Եթե Փաշինյանն, ըստ էության, պատրաստի թեկնածուներ ուներ, ապա վստահաբար կարելի է պնդել, որ նրա իրականացրած կադրային ջարդը ոչ թե էմոցիոնալ, իրավիճակային, այլ մտածված քայլ էր:
Մյուս կողմից, պարզ է դառնում, որ կաբինետի ձևավորման, այսպես կոչված, ժողովրդավարական մոդելը, որը Փաշինյանը կիրառեց Արդարադատության նախարարի նշանակման պարագայում, ընդամենը ֆորմալիստական բնույթ ուներ՝ առանց բովանդակության:
Այլ խոսքով, Փաշինյանը փորձում էր շոշափել ՔՊ-ում առկա տրամադրությունները, նրա տարբեր թևերի հարաբերակցությունը և «քաշային» կարգը:
Այդ ամենը Փաշինյանին պետք էր՝ իշխանության ներսում վերադասավորումներ սկսելու, 2026-ի ընտրական գործընթացին ընդառաջ ներհամակարգային նոր ստատուս-քվո հաստատելու համար:
Սուրեն Սուրենյանց
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live