Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի բազմահարկ շենքերի բակերի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, որ երկար տարիներ է՝ քաղաքի մի ամբողջ թաղամաս ողողված է կեղտաջրերով ու տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ և գարշահոտություն:
Այսօր՝ նոյեբերի 23-ին, ֆոտոլրագրողի հետ զրուցյում բնակիչներն ասում էին.
«Էս անտեր իրավիճակը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Դիմել ենք Կոտայքի նախկին մարզպետին, Բյուրեղավանի ներկայիս քաղաքապետին, «Վեոլիա ջրին», բայց բոլորի խոստումները, թե խնդիրը կլուծվի, դատարկ խոստումներ են: Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք:
Ավտոտնակների տակով անցնող կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերը քանի տարի է՝ անխնա հոսում են ու դրա մասին պատկան մարմիններին տեղեկացրել ենք, ամեն անգամ խոստանում են, որ պրոբլեմը «կապիտալնի» կլուծեն, սակայն այդ ամենը մնացել է օդում կախված:
«Վեոլիա ջուրը» 2-3 անգամ եկել է, փչել մաքրել է, սակայն դրանով հարցը չի լուծվում:
Դե բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանին էլ չենք էլ ուզում դիմել, որովհետև էլ հավատ չի ներշնչում մեզ մոտ, որ խոստումը կկատարի, ինքն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով է քաղաքապետ դարձել, մտածեցինք, ՝լավ ա, համայնքը լավ բաներում կբարգավաճի, բայց հիմա տեսնում ենք, որ բարգավաճում են կեղտաջրերն ու խցանված դիտահորերը:
Եթե էս ձև է մեր քաղաքապետը պատկերացնում բարգավաճումը, վայ մեզ, որ հավատացել ենք էդ մարդուն, դե «Վեոլիա ջրի» մասին էլ խոսք չկա, մենակ գումարները հավաքեն ու վերջ:
Հիմա մեր հույսը Կոտայքի ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանն է ու վստահ ենք, որ նա եթե տեղեկանա, թե քանի տարի է՝ այս վիճակը կա, միջոցներ կձեռնարկի ու խնդիրը հիմնովին կկարգավորվի:
Իսկ կարգավորումը կապված է նոր կոյուղատարի տեղադրումը, որը կազմում է երևի 70-100 մետր:
Մարզպետը հաստատ մի բան կանի, քաղաքապետից հույս չունենք, նա եթե աներ, արդեն արած կլիներ»:
Բնակիչները հավաքվել էին շենք բակում և քննարկում էին, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այս ամենին, ու ասում էին, որ խնդիրը քննարկելու համար Բյուրեղավանի քաղաքապետարանից բնակիչների հետ հանդիպման պետք է գա քաղաքապետը և ինչ-որ «մորաքույր»:
Ֆոտոլրագրողի հետ հեռախոսազրույցում քաղաքապետը հայտնեց, որ կոմունալ բաժնի պետը կգա, սակայն որոշ ժամանակ անց բնակիչների հետ հանդիպման ժամանեց Բյուրեղավանի քաղաքապետարանի պաշտոնյաներից Վոլոդյա Հայրապետյանը, ով ասում էր, որ խնդրին տեղյակ են, քաղաքապետի տեսադաշտում է այդ ամենը և օրվա ընթացքում աշխատանքները սկսվելու են և հարցը վերջնական լուծվելու է:
Բնակիչները այս դեպքում էլ չհավատացին Վ. Հայրապետյանին, ասելով, որ մենք միայն հավատում ենք մարզպետին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live