Պարտքատերն այրել է փոքրիկ երեխային՝ նրա ծնողների պարտքի համար (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Ուլյանովսկ քաղաքում։ Այստեղ պարտքատերը այրել է փոքրիկ երեխային՝ ծնողների պարտքի պատճառով։ Նա այրվող նյութերով լի շիշը նետել է տան պատուհանից ներս, այն ընկել է փոքրիկի մահճակալի մեջ, որտեղ երեխան քնած է, ու հրդեհ է բռնկվել։
Տղան ուժեղ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, բարեբախտաբար, երեխայի կյանքը փրկել հաջողվել է։ Այրվել է նաեւ փոքրիկի պապը, ով մինչ փրկարարների գալը փորձել է մարել կրակը։
Ինչպես պարզվել է, երեխայի ընտանիքը 2014-ին 4 հազար ռուբլի է տոկոսով վերցրել, հետո վերադարձրել է, սակայն տոկոսը շարունակել է պտտվել ու հասել է 40 հազար ռուբլու։ Երեխայի պապիկն ասում է, որ պարտքատերը բազմիցս սպառնացել է իրենց։ Վերջինն արդեն ձերբակալվել է, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։




1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



