Ի՞նչ կանի Հովիկ Աղազարյանը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին»: Այսպես է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա:
Դժվար է ստույգ կանխատեսել, թե ինչպես կվարվի Հովիկ Աղազարյանը, թեև արդեն իսկ նրա կողմից սկզբունքային նահանջ կա:
Եթե Աղազարյանը «խաղի տեղ» չթողներ, Փաշինյանի հարցազրույցից անմիջապես հետո պետք է հայտարարեր, որ Փաշինյանի «խնդրանքը» հակասահմանադրական է, և ինքը մտադիր չէ կատարել այն:
Բայց Աղազարյանը շատ լավ գիտի, որ այդ դեպքում ինքն ԱԺ կոմֆորտ զոնայից կհայտնվի քրեակատարողական հիմնարկում, մանավանդ, որ պատգամավորի դեմ երկու քրեական վարույթ կա:
Ստեղծված իրավիճակում Աղազարյանը եռօրյա «պաուզա» է վերցրել, որի ընթացքում փորձելու է լուծել իր քաղաքական ապագայի, նաև՝ բարեկեցության հարցերը:
Աղազարյանը, անշուշտ, կատարելու է Փաշինյանի «խնդրանքը», բայց դրա դիմաց Փաշինյանից պոկելու է գոնե «անշառ» որևէ գործ՝ «խաղի մեջ» մնալու, վարկերը փակելու համար:
Նրա «դիմադրությունը» և «սկզբունքայնությունը» կավարտվեն, հենց Փաշինյանը Աղազարյանին որևէ, նույնիսկ աննշան գործ առաջարկի:
Իհարկե, Փաշինյանը կարող է համարել, որ այս «ուսապարկը» շատ «մաշած» է:
Վահրամ Բագրատյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy