ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի
АНАЛИТИКАՀայաստանի սահմանապահ և փոքր գյուղերում առողջապահության ապահովումն առանցքային խնդիր է, որի լուծումը դեռ բավական հեռու է։ Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոդուլային նոր բուժակ - մանկաբարձական կետ է բացել սահմանամերձ Սրաշենում: Արևային վահանակների ջեռուցմամբ, անհրաժեշտ բժշական սարքավորումներով, պատգարակներով ու դեղորայքով հագեցած կենտրոնը բժշկական մի շարք ծառայություններ է մատուցում սահմանամերձ գյուղի բնակիչներին:
Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում, նշում են ԶՊՄԿ-ից։
Նախաձեռնությունը շարունակական է լինելու, այլ գյուղեր էլ կունենան հնարավորություն օգտվելու առողջապահական կետերից։ ԶՊՄԿ-ն առաջատար է սոցիալական ծրագրերի իրականացման հարցում։ Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։
Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Արմեն Դանիելյան