Երեկ հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից. Աղազարյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ժամը 2:45 րոպեին, հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ մանկական դպրոցական ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին` առանց իրեն տեսնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է հայտարարելու մանդատը վայր դնելու վերաբերյալ իր որոշման մասին։
«Հիմա ես սպասում եմ իր գալուն։ Այսօր երեկոյան կասեմ:
Ես չեմ կարող այդ ընկերոջս խնդրանքը անտեսել, ինքը երկրորդ մարդն է, որ համարում եմ, որ ինձնից լավ մարդ է, լավ տղա է։ Չէ, ինքը առաջինն է։ Առաջինն է, որ ես համարել եմ, որ ինձնից լավ մարդ է, ինքը լավ տղա է: Հիմա համարում եմ, որ ինքը ինձնից լավ մարդ է, համարում եմ, որ ինքը ինձնից լավ հայր է, համարում եմ, որ ինքը ինձնից լավ ամուսին է, և հետևաբար իմ շրջապատը գիտի իր նկատմամբ իմ վերաբերմունքը և հետևաբար ես առանց իր հետ խորհրդակցելու ոչ մի բան չեմ կարող»,-ասաց նա:
Հարցին՝ ձեր ընկերը վարչապետից ավելի մե՞ծ հեղինակություն է վայելում, նա պատասխանեց. «Ինձ համար ինքը բացառիկ հեղինակություն է, բացառիկ: Ես լսելու եմ իրեն և կայացնեմ իմ որոշումը։ Ես ուղղակի հարգելու եմ իր խնդրանքը, որ գա ինքը կարող է պատմի մի հատ արգումենտ, որ ես, ասենք, չկարողանամ հաշվի չնստել այդ արգումենտի հետ ամենատարբեր իմաստներով: Հետևաբար ես պարտավոր եմ հարգեմ»:
Հետևեք մեզ՝ այստեղ