Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
ОБЩЕСТВОՍև ուրբաթին ճամփորդելու սիրահարները նույնպես անակնկալ ունեն IDBank-ից․ պատվիրելով Travel Card Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 80% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման վճարի համար։
Վճարելով ընդամենը 4․000 դրամ՝ նախկին 20.000 դրամի փոխարեն, ճամփորդելիս կվայելեք քարտի մի շարք առավելություններն ու հնարավորությունները։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ Travel Card-ը հաճախորդների սիրելի պրոդուկտներից է, այդ պատճառով էլ թիմը որոշեց օգտագործել Սև ուրբաթն ու հնարավորություն տալ այլ հաճախորդների առավել հարմար պայմաններով ձեռք բերել քարտը․ «Travel Card-ը բազմաթիվ հնարավորություններ ունի՝ 24/7 հասանելի կոնսիերժ ծառայությունից մինչև քեշբեքեր ողջ աշխարհից․ ճամփորդելը իսկապես շատ հեշտ, հարմարավետ ու երբեմն նաև շահութաբեր է դառնում այս քարտի շնորհիվ։ Այս արշավն էլ, վստահ ենք, կուրախացնի նոր երկրներ բացահայտել սիրող մեր հաճախորդներին», - նշեց Գոհար Ղուկասյանը։
IDBank-ի Travel Card-ի շնորհիվ հնարավոր է ստանալ 0,5%-ից մինչև 1,5% քեշբեք ողջ աշխարհում գնումներ և վճարումներ կատարելիս, ինչպես նաև 0,5% քեշբեք՝ idcoin-ի տեսքով, մուտքի հնարավորություն աշխարհի 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, ինտերնետ ռոումինգ, 50% զեղչ պահատեղերի համար և շատ այլ առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ։
Առաջարկը գործում է նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Արշավի մանրամասները՝ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ