Ալեն Սիմոնյանի հետ զրույցից նեղված` Հովիկ Աղազարյանը փորձել է «ապաստան գտնել» Թագուհի Թովմասյանի մոտ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկվանից մամուլում քննարկվում է այն հարցը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել է Հովիկ Աղազարյանին, որի մասին ակնարկեց նաև ինքը` Աղազարյանը երեկ տված իր ճեպազրույցում: Իհարկե, կարճ ժամանակ անց նա լրագրողներից մեկին խնդրում է, որ առանձին հարցազրույց տա և սրբագրի իր ասածները, որ Ալեն Սիմոնյանն իրեն չի սպառնացել, ինքն ուղղակի ճեպազրույցի պահին էմոցիոնալ պատասխաններ է տվել, բայց բոլորի համար արդեն պարզ էր, որ այդ ճեպազրույցից հետո Հովիկ Աղազարյանին «վերևներից» զանգել «խնդրել» են, որ շտապ հերքի և սրբագրի իր ասածները, թե ոչ մի սպառնալիք էլ չի եղել:
Իրականում, մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանը շատ կոշտ ձևով է խոսել Աղազարյանի հետ, սպառնալիքներով, ու թույլ չի տվել, որ Աղազարյանը նորմալ արտահայտվի: Մամուլում անգամ գրվեց, որ Սիմոնյանը Աղազարյանին վերջինիս թոռներով է սպառնացել, թե «մի օր կարող է թոռդ դպրոցից տուն չհասնի»:
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով` այս հանդիպումից հետո Հովիկ Աղազարյանը Ալեն Սիմոնյանի սպառնալիքներից նեղված` փորձել է «ապաստան գտնել» ընդդիմադիրների ճամբարում և գնացել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մոտ և պատմել իր գլխին եկածը: Աղազարյանը ներկայացրել է եղելությունը, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր և Ալեն Սիմոնյանի միջև, ինչ սպառնալիքներ է հնչեցրել ԱԺ նախագահն իր հասցեին և հայցել է Թովմասյանի աջակցությունն այս հարցում:
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը եղել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը, բայց անցյալ տարվա հուլիսին ՔՊ-ն Թովմասյանին զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից` այդ լիազորությունները հանձնելով ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին: Ու քանի որ Բաքոյանը հասկանալի պատճատներով դժվար թե զբաղվեր Հովիկ Աղազարյանի` Ալեն Սիմոնյանի կողմից իրավունքների ոտնահարմամբ, Աղազարյանը թերևս որոշել է իր իրավունքների պաշտպանության հարցով դիմել հանձնաժողովի նախկին նախագահին:
Մենք փորձեցինք այս իրողության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Թագուհի Թովմասյանից, սակայն նա անհասանելի էր, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Հովիկ Աղազարյանին էլ չզանգահարեցինք, որովհետև նա երկու տարի է` ինչ-որ անիմաստ պատճառաբանությամբ նեղացել է MediaHub-ից և մեզ հետ չի խոսում: Երկու օր առաջ մենք փորձեցինք նրանից մի հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ, բայց նա նորից մեզ հիշեցրեց, որ MediaHub-ից նեղացած է և մեզ հարցազրույց չի տալիս: Ինչպես ասում են` մեղքը իր վիզը:
Վահե Մակարյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy