Արևածագին այլևս դադարեցին հրետակոծությունները, չենք լսելու սարսափեցնող տագնապի ձայնը․ Լիբանանում հրադադար է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ի՞նչ շահեցինք պատերազմից»,- MediaHub-ի հետ զրույցում հարցնում է բեյրութցի Նազո Բերբերյանը, ապա ինքն իրեն պատասխանում՝ «ոչինչ՝ բացի զոհերից ու նյութական վնասներից»։
Այսօր առավոտյան ԱՄՆ և Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելի ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև կնքվեց հրադադար։ Պատերազմը սկսվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին։ Մեկ տարուց ավելի շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 4000 մարդ։
Նազո Բերբերյանի խոսքով՝ նյութական վնասները անհաշվելի շատ են, սակայն, դա առ ոչինչ է՝ ներքին տեղահանվածների վերադարձի ու կրակի դադարի դիմաց։
«Մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ արևածագին այլևս դադարեցին հրետակոծությունները և չենք լսելու այդ սարսափեցնող տագնապի ձայնը։ Այս հրադադարը նոր ու հաղթական օրեր պիտի բերի վիրավոր Լիբանանին։ Առավոտյան Բեյրութում ապաստանած գաղթականները վերադարձան հարավային շրջաններ։ Իմ տանն ապրող արաբ ընտանիքը ևս գնաց Բեկաա»,-ասաց նա։
Հետպատերազմյան ժամանակները նույնը չեն լինի։ Մանավանդ հիմա, երբ Լիբանանը գտնվում է տնտեսապես աղքատ վիճակում։ Դրան գումարվեց նաև պատերազմի թողած հետևանքները։
«Անձնապես լավատես եմ, որ բոլոր երկրները կաջակցեն Լիբանանին ու Գազայի ժողովրդին։ Իսկ միացյալ նահանգները կզսպի Իսրայելի ու «Հըզբոլլահ»-ի քայլերը»,- ասաց նա։
Մնում է հավատալ, որ խաղաղությունը երկար կյանք պիտի ունենա։ Մեզ հիմա ավելի շատ համերաշխություն է պետք։ «Հոգևոր ուրախություն եմ ապրում, երբ կարդում եմ իմ բարեկամներիս ու ծանոթներիս գրառումները, կամ ստանում եմ զանգերը նրանց՝ «մենք հասել ենք», «մենք վերադարձել ենք» բովանդակությամբ, չնայած այն բանի, որ տների մեծ մասը չկա, ավիրվել է»,-հավելեց նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy