Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան
ПОЛИТИКАԱրմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ երևանցիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ
ԶԼՄ ներկայացուցիչներ,
Մի քանի օր է ինչ որոշ լրատվամիջոցներ նոյեմբերի 24-ին Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը՝ այս կամ այն կերպ շահարկում են, փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ: Որոշներն էլ փորձում են քաղաքական շահարկումներ անել։
Որոշել էի այս թեմային առհասարակ չանդրադառնալ այն ստերին, որոնք վերջին շրջանում իմ անձի հետ կապված տարածում են, բայց, հասկացա, որ մեր հասարակությունը պետք է իմանա իրականությունը։
Նշված երկու մեքենաները պատկանում են իմ վարորդի բարեկամին, ով երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում վերջին մեկ ու կես տարուց ավելի է ինչ մեքենաներ է ուղարկում Հայաստան, այստեղ վաճառք իրականացնելու համար և այն գրանցվում է իմ վարորդի անունով։
Ինչ վերաբերվում է նշված դեպքին, ապա ուզում եմ տեղեկացնել, որ թե իմ վարորդը, և թե վերջինիս մայրը այս դեպքով ցուցմունք են տվել և ինչպես արդեն հայտնել է ոստիկանությունը, նշված գործով կա ձերբակալված անձ։
Միաժամանակ հայտնում եմ, որ իմ, իմ ընտանիքի պատկանող գույքը, տրանսպորտային միջոցը և այլ միջոցները նշված են իմ հայտարարագրում. բաց և թափանցիկ: Թե նախկինում և թե հիմա՝ ես չունեմ որևէ գույք, որոնք այլ մարդու անունով է գրանցված և առհասարակ դեմ եմ նման գործելաոճին, որը չի բխում մեր որդեգրած արժեքներին:
Պատասխանատու հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն:
1
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
2
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
3
На что указывают позорные цифры? «Паст»
4
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
5
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»



