Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ուզում եմ գալ եւ իմ հայրենիքի մեջ գործել»․ Սիմոն Աբգարյանը Երեւանում հանդես կգա իր հեղինակային ներկայացմամբ

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երեւանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ աշխարհահռչակ դերասան եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանին։  Աշխարհահռչակ արվեստագետը Հայաստան է ժամանել իր թատերախմբի՝ Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) հետ։ Երեւանում նրանք հանդես կգան Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացմամբ, որը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում՝ դառնալով Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր, այլեւ շրջագայել է աշխարհի տարբեր քաղաքներում։

Աբգարյանը Հայաստանում է, ասում է՝ այստեղ իրեն շատ հանգիստ է զգում, եւ հատկապես ոգեւորված է, որ առաջին անգամ հայրենիքում ներկայացնելու է իր բեմադրությունը։ 

«Ես հավատում եմ, որ թատրոնը վերջին դիմադրող ուժ եւ ազատություն տվող վայրն է։ Թատրոնի մարդիկ «աղքատ» են, ուրեմն՝ ազատ, քանի չենք ենթարկվում փողին։ Լավ է, որ այսօր թե Հայաստանը, թե Ֆրանսիան մեզ հնարավորություն են տալիս, որ գանք եւ մեր գործը ներկայացնենք։ Անշուշտ, ուրախ եմ, որ կարող եմ գալ Հայաստան, քանի դեռ աշխատում եմ։ Ուզում եմ գալ իմ հայրենիքի մեջ գործել, թեկուզ Ֆրանսիան եւ Լիբանանն էլ իմ հայրենիքն են։ Միշտ ուզում եմ իմ հայկական մասը պահել, եւ կարեւոր է այն, որ թատրոնը մի վայր է, որը միացնում է բոլորիս՝ որպես մեկ մարդկային ազգի։ Իրար հետ քեֆ անելով պետք է սնունդ տանք»,-այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աբգարյանը։ Դերասանը շեշտում է՝ կարեւորը «մարդը մարդ մնա ու հասկանա՝ ինչ օգուտ է տալիս մարդկությանը»։ 

«Բեմադրիչ ու գրող լինելը գործ չէ, դա կյանք է։ Ես գնում եմ, տեսնում աշխարհը այն մտքով, որ տեսածս վերածեմ գործի։ Այն դրամը, որ մեզ տալիս է հանդիսատեսը, մենք պետք է վերադարձնենք նրանց համեստորեն։ Լիբանանում մորս հարցնում էին՝ «Սիմոնն ի՞նչ է անում»։ Նա պատասխանում էր՝ «Թատրոնում է», հետո հարցնում էին՝ «Իսկ գործը ի՞նչ է»։ Սա հավատքի, պայքարի ու երախտագիտության հարց է։ Արվեստը եւս պետության պինդ լինելու մաս է կազմում»,-վստահ է դերասանը։ 

Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսին հայտնի է, հատկապես, «Արամ» եւ «Արարատ» ֆիլմերից։ Խոսելով իր հայտնի կերպարի՝ Արամի մասին, դերասանը նշեց․ «Արամը խորհրդանշում է մեր վիրավորված ազգին։ Նա եւ խորհրդանիշ է եւ սիմպտոմ։ Ափսոս, որ մենք այս օրին հասանք։ Եթե արդարություն լիներ, այսպես չէր լինի։ Սա կապ ունի մեր ապրած աշխարհի հետ։ Մենք ուզում ենք առաջ գնալ եւ պետք է դա անենք առանց մոռանալու, թե ինչ է եղել, իսկ այն, ինչ պատահել է մեզ, փոքր բան չէ։ Ազգերն արդեն պարտված են, երբ զենքը վերցնում են ու գնում վրեժ լուծելու․ դա պարտություն է աշխարհի համար»։

Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից եւ հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։

Ներկայացումն ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով եւ ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին, «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը տեսողական եւ զգացմունքային տոնախմբություն է: 
Հայ հանդիսատեսը  ներկայացումը կարող է դիտել դեկտեմբերի 5-ին եւ 6-ին, ժամը՝ 19։00-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении