Պետք չէ անհանգստանալ, ես պատրաստ կլինեմ եզրափակչին. Անդրես Ինյեստա
СПОРТԱնդրես Ինյեստան Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ատլետիկի» հետ խաղին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Կիսապաշտպանը վերջին օրերին մարզվել է անհատական գրաֆիկով, սակայն հավաստիացնում է, որ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որը կայանալու է հունիսի 6-ին: Բեռլինում մրցելու են «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը»:
«Ես ինձ լավ եմ զգում, պարզապես ցավեր ունեի, այդքան բան: Պետք չէ անհանգստանալ, մտքովս նույնիսկ չի անցել բաց թողնել եզրափակիչը: Ժամանակ ունեմ, որ լիովին ապաքինվեմ: Հույս ունեմ, որ մենք կհաղթենք եզրափակչում եւ ամբողջական կդարձնենք այս հրաշալի մրցաշրջանը:
Որեւէ նշանակություն չունի, որ մեզ համարում են ֆավորիտ: «Յուվենտուսը» պինդ թիմ է, որտեղ բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ են հավաքված»,- նշել է Ինյեստան:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



