ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են 14 փաստաթուղթ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո կազմակերպության անդամ երկրների ղեկավարները ստորագրել են 14 փաստաթուղթ։
Ստորագրված փաստաթղթերի թվում, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի, կա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հռչակագրի նախագիծը, որը պատրաստվել է՝ հաշվի առնելով միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի դինամիկ զարգացումը, հայտնել են ԶԼՄ-ները։
«Այն արտահայտում է կազմակերպության դիրքորոշումը միջազգային անվտանգության արդի հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Կազմակերպության գործունեության հիմնարար սկզբունքները և արտացոլում է կազմակերպության անդամ երկրների հիմնական մոտեցումները միջազգային փոխգործակցության և համագործակցության վերաբերյալ՝ ուղղված համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Թասմագամբետովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy