Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ը գրել էր, որ 34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն», հոկտեմբերի 1-ին փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման:

Շուրջ երկու շաբաթ նա գտնվում էր «Արթմեդ» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր առողջական խնդիրներով, որտեղից էլ փախուստի է դիմել: Մեզ ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:

Իսկ ինչո՞ւ է «Կոկո» մականունը կրող Կոնստանտինը դատապարտվել ազատազրկման: Վերջինս  2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով է ազատազրկված։

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս փախուստի դեպքը, քանի որ նրան դեռ չեն հայտնաբերել: 

Ի՞նչ էր տեղի ունեցել Կոնստանտինի և Աշոտի միջև, արդյո՞ք Կոնստանտինը փորձել է կապ հաստատել Աշոտի ծնողի հետ, ինչպե՞ս է հաջողվել հանցագործին փախուստի դիմել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց սպանված Աշոտ Պետրոսյանի մոր՝ Ռիմա Խաչատրյանի հետ։

«Նախ, ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում որպես քրեական հեղինակություն։ Չի կարող ադեկվատ մարդը նման գործողություն կատարի՝ բնակելի թաղամասում 20 հոգով մինչև կոկորդները զինված, բոլորի մեքենաներում զենք, ընդամենը 40 վարկյանի ընթացքում մտել են բակ, տղայիս ընկերոջ գլխին զենք են պահել, իսկ տղաս, զգալով վտանգը, մտել է տուն, երեխաներին ու կնոջը զգուշացրել, որ դուրս չգան… ու այսօր իրենք խոսում են, թե ինքնապաշտպանվե՞լ են»,– ասաց տիկին Խաչատրյանը։

Հիշելով սպանության օրվա մանրամասները, Աշոտի մայրն ասաց, որ փախուստից հետո կրկին վերապրում է այն ամենը, ինչ եղել է չորս տարի առաջ։ Այդ օրը, ըստ տիկին Խաչատրյանի, Կոնստանտինը կանգնեց և ասաց՝ «բոլորդ կրակե՛ք», և բնակիչների ականջներում ու հիշողությունում այդ ամենը դեռ մնում է․․․

«Յուրաքանչյուր մարդ գործողություն անելուց հետո պետք է պատասխան տա: Եթե ինքը որպես քրեական հեղինակություն մտնում է կալանավայր, նա պետք է ասի, թե ինչո՞ւ է տվյալ անձին սպանել, ինչի՞ համար է Աշոտին սպանել, նվաստացրե՞լ է ընտանիքիդ՝ ո՛չ, ֆինանսական քեզ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, ընտանիքիդ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, իսկ ինչի՞ համար ես սպանել: Ինձ համար պարզ է, որ եղել է հատուկ պատվեր՝ 8 կրակոց մի մարդու վրա, 24 պատրոն, դա միայն թուրքերը կարող են անել»,– վրդովված հիշում է տիկին Խաչատրյանը։

Անդրադառնալով «Կոկոյի» փախուստին, այն հանգամանքին, որ դատապարտյալին հիվանդանոցում իրավապահներ են հսկել,  տիկին Խաչատրյանն ասաց․

«Ես կարծում եմ՝ միջնորդություն է եղել: Էդ ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել, որ 21 օր  «Արթմեդ» ԲԿ են ուղարկել, այն վայր, որտեղից հեշտությամբ կլինի փախչել: Եթե հիվանդն ունի ողնաշարի խնդիր, ինքը երկրորդ հարկից չի նետվի, էդ ինչպե՞ս է ցատկել։ Ես կարծում եմ, որ այս ամենը պլանավորված և կազմակերպված է եղել, այն մարդը, ում պատվերով է եղել, իմ կարծիքով, խոսք է տվել «Կոկո»–ին, որ իրեն կհանեն ու իր խոստումը կատարել է,  հանել է Կոնստանտին Հունանյանին, սա պատահականություն չէ»,- շեշտեց սպանվածի մայրը։

Հարցին՝ արդյո՞ք Կոնստանտինը որևէ կերպ կապ հաստատել է իր հետ, տիկին Խաչատրյանը կտրուկ շեշտեց՝ ոչ. 

«Ինքը մեզ հետ կապ չի կարող հաստատել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, բայց մի քանի տարբերակներով, որքան տեղյակ եմ, խոշոր գումարներ է առաջարկել տարբեր մարդկանց։ Իմ կարծիքով՝ «Կոկոն» Հայաստանում է, միջազգային հետախուզում է նրա նկատմամբ հայտարարված»։

Ամփոփելով, տիկին Խաչատրյանն ասաց․ 

«Նա քանդեց իմ ընտանիքը, իր փախուստից հետո վերապրում եմ կրկին ու կրկին, նա փախավ փոքր բերդից, բայց նրար վերևում սպասվում է մեծ բերդ․․․»։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

В Армении не зафиксировано случаев незаконной ловли рыбы Заявление: Хуситы полностью заблокировали движение израильских судов в Красном море Путин выразил обеспокоенность в связи с безопасностью Дональда Трампа В ряде регионов Армении идет снег Новоназначенный министр юстиции Армении отправится в США После объявления перемирия израильская армия вновь ударила по югу Ливана Эксперт: По требованию Турции в Армении готовятся сократить армию Путин прокомментировал отсутствие Армении на саммите ОДКБ Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летРоберт Кочарян: Председатель ВСС Армении сбежал как заяц Роберт Кочарян: Этот судебный процесс просто позорный Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеГлава МИД Израиля считает, что США «накажут» МУС за ордер на арест Нетаньяху В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииРазъяснение Пашиняна: Что нужно для участия в праймеризе перед выборами Совета старейшин и назначением и.о. мэра Гюмри? Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеИзраиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррель