Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոյեմբերի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։
Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վ.Ղալումյանը։
Շրջայցի ընթացքում ապօրինի լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսության դեպքեր չեն արձանագրվել, ինչը վկայում է միջոցառումների արդյունավետության մասին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy