Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, դա միակ դեպքը չէ:
«Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը վարչական պատասխանատվությունից խուսափելու համար ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ տարատեսակ վկայականները՝ տրված պետական, թե այլ կառույցի կողմից, վարորդին չեն տալիս որևէ արտոնություն: Իսկ եթե պարզվի, որ վկայականը կեղծ է, ապա դրա համար արդեն քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy