Նոր էջ Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման ոլորտում. տեղի ունեցավ Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիայի բացման արարողությունը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղի ունեցավ Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիայի (ՀԼԱ) պաշտոնական բացման արարողութունը, որը նոր էջ բացեց Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի ոլորտում։
Միջոցառումը համախմբել էր պետական պաշտոնյաներին, ոլորտի առաջատարներին և կարևոր գործընկերներին՝ քննարկելու ռազմավարական նպատակներն ու համագործակցության ուղղությունները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ասոցիացիայի առաքելությունը, նպատակները և համախմբված տեսլականը՝ Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի զարգացման ուղղությամբ։ Ասոցիացիան ուսումնասիրելու է լոգիստիկ ոլորտի աճող կարիքները, ապահովելու է մասնագետների միասնական հարթակ և ստեղծելու է կայուն զարգացման հնարավորություններ։
Հայաստանի Լոգիստիկայի Ասոցիացիայի բացման պաշտոնական արարողությունը նաև անդամակցության հրավեր էր. գրանցման գործընթացը մեկնարկել է: Խնդիրներով մտահոգ և փորձառու մասնագետները կարող են նաև ընդգրկվել տնօրենների խորհրդի կազմում, որն արդեն 7 անդամ ունի: Գործելաոճը ժողովրդավարական ու թափանցիկ է: Ասոցիացիան շահույթ չի հետապնդում. այն գործելու է հասարակական հիմունքներով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy