Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը
АНАЛИТИКАՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել, բացատրել է, թե ինչպես առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ժ/պ-ի նախնական ընտրությանը: Ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել՝ ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:
Գյումրիում քաղաքական ճգնաժամը լուծելու Փաշինյանական այս մեթոդը, որը «փրայմերիզ» է անվանում, ըստ մասնագետների, միտված է շեղելու հանրության ուշադրությունը և զավթելու իշխանությունը Հայաստանի երկրորդ քաղաքում։ Գյումրին, այդ իմաստով, սպեցիֆիկ քաղաք է, որտեղ բոլոր իշխանությունները խնդիրներ են ունեցել։ «Բալասանյան» դաշինքի՝ ավագանին լքելուց հետո օրենքը պահանջում է շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց ՔՊ-ն դիմադրում է, փորձում է քաղաքապետի ԺՊ նշանակել, ապա վարչական ռեսուրսով խեղդել դիմադրությունը։
Մյուս կողմից էլ, իշխող ուժը խնդիր ունի հեղինակություն վայելող թեկնածուների հարցում։ Նախապես առաջադրված Կարեն Սարուխանյանը գրեթե ամենօրյա պարբերականությամբ նոր սկանդալի մեջ է հայտնվում՝ դրա համար մեղադրելով հարազատ կուսակցությանը։ Սարուխանյանի կասկածներն անհիմն չեն, հատկապես, որ Գյումրիում ընտրական պորցեսին որոշել է խառնվել վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանի մորաքրոջ որդին՝ Վահագն Մկրտչյանը ևս մտադիր է առաջադրվել։ Օրեր առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ Սարուխանյանի և Մկրտչյանի միջև ծեծկռտուք է եղել։
Մարիա Ոսկանյան