Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև հաղթական ավարտ, այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամնողջությամբ.

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՐԱՀԸ ՀԱԳԱԾ…

«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ… Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը…Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում…նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Ես. Գ:4-12):

Արդյո՞ք այս խոսքերը չեն հիշեցնում քեզ և մեզ բոլորիս մեր օրերի իրականության մասին:
Սուրբ Գրքի մարգարեական այս հղումն արմատապես խոսում է պետականության գոյության երեք կարևոր եզրաշերտերի և քայքայման պատճառների մասին.

Ա) Քաղաքական համակարգի ամլություն,
Բ) Հոգևոր-բարոյական անկում,
Գ) Սոցիալական անարդարություն և տնտեսական ճգնաժամ:

Հստակ է, որ հասարակական կյանքի առաջընթացը կամ անկումը, որն էլ խորքային իմաստով նպաստում է պետության վերելքին ու զորացմանը կամ պատճառ դառնում կազմաքանդմանը և վերջնական կործանմանը, հիմնված է այս երեք շերտերի վրա: Հատկանշական է նաև, որ Աստվածաշունը, որքան էլ խոսում է անուններով անհատների պատմության մասին, այդքան և ավելի կապված է հավաքականության, երկրի և պետության պատմության հետ, որի վերջնահանգրվանը կա՛մ «Ավետյաց Երկիրն» է, այսինքն՝ հոգևոր, քաղաքական, տնտեսական բոլոր առումներով հզոր և զարգացող պետականությունը,  կա՛մ նրա վերջնական կազմաքանդումը և կորուստը՝ որպես հետևանք նույն համակարգերի և այդ համակարգերը կառավարողների ներքին փտածության, քաղաքական մտքի անկարողության կամ ամլության, սոցիալական անարդարության և տնտեսական քայքայման ու փողի և իշխանության պաշտամունքի: Այսինքն՝ երկրի կառավարիչների վարքաբանությունը կամ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է երկրի կորուստի կամ վերելքի հետ: 

Աստվածաշունչ մատյանն՝ իր ողջ հոգևոր բովանդակությամբ և էությամբ հանդերձ, որոշակի կարմիր թելով խոսում է քաղաքական պատմության, օրակարգի և հասարակական կառուցակարգի մասին, որի բարձրակետը Տերունական աղոթքի «եկեսցէ Արքայութիւն Քո» հայտարարությունն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի նոր առաջընթացն ու զարգացումը՝ ընթացքը դեպի նոր ժամանակաշրջան: Այսինքն՝ այն ապագայատեսիլ կամ ապագային ու փոփոխությանը միտված աղոթք-հայտարարություն է, որտեղ առկա է ոչ միայն անհատական ներքին փոփոխությունը, այլև հասարակական կարգի և հարաբերությունների վերափոխման հույսը՝ վերացնելու լայն շերտերի միջև ներքին թշնամությունն ու ատելությունը, մեղքի մեջ լինելու ժխտողականությունը (externalization), քաոսային նկարագիրը, անհուսությունն ու անզորությունը, փոխարենը հաստատելու Հաշտությունը, մեղքից հրաժարումն ու ինքնամաքրումը, ապաքինումն ու վերականգնումը, որով Երկիրն ու իր ժողովուրդը լիովին կվայելեն ազատությունն ու արդարությունը՝ դառնալով «ազգ արդարության…, ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, անարգանքի փոխարեն ցնծություն…Շեն բնակություն” (Ես. 61:3-7, 62:4)):

Հետևաբար, սուրբգրային պատգամից և նրանից բխած աղոթքից անխուսափելի է ընդվզումը և անարդարության դեմ պայքարը, որի հստակ ձևակերպումը կատարել են քրիստոնյա մտածողները, ըստ որի «երբ ձեռքերդ միացնում ես աղոթքի համար դա ըմբոստության սկիզբն է հասարակական խառնաշփոթի ու քայքայման դեմ»: Այսպիսի հոգեվիճակի մահացու թշնամիներն են հարմարվողականությունը և ներքին պայքարի բացակայությունը, դրանից ածանցվող անպատասխանատվության և անկարողության զգացումը։ Այսինքն՝ աղոթքը ոչ թե կայական (ստատիկ) կամ սոսկ անհատական կրոնական պահանջմունքը բավարարելու սպառողական հոգեվիճակ է, այլ նաև գործնական ընթացք է ընդդեմ ստի, կեղծիքի և հասարակական անարդարության՝ հասնելու ճշմարտության, արդարության և ազատության։

Այս ճշմարտության լույսի ներքո եմ ցանկանում դիտարկել մեր այսօրվա իրավիճակը, որն ուղղակիորեն արտացոլանքն է վերոնշյալ սուրբգրային իրականության: Ի՞նչ ունենք այսօր՝ անօրեն և ստախոս կառավարիչ՝ իր արբանյակներով, հայրենուրաց և նահատակների սխրանքն ուրացող «իշխանություն»՝ փողի և իշխանության պաշտամունքով, հանձնված Արցախ և հազարավորների հայրենազրկում, պատանդառնված և գերեվարված հայրենակիցներ, հայրենիքի շարունակական կորուստ և կորուստների սպառնալիք, սոցիալական անարդարության գերդրսևորում, հարկահանության տեսքով ուղղակի հալածանքներ հատկապես ընդդիմացողների և արժեք ստեղծող գործարարների նկատմամբ, քաղաքական հալածանքներ, պետական համակարգերի անգործություն, քայքայում և կազմաքանդում և տևական ու շարունակական ինքնաարդարացում: Այսինքն՝ ունենք մի իշխանություն, որն ուղղակի սպառնալիք է սեփական պետությանը «ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները»: 

Հետևաբար, այլևս առավել քան հստակ է, որ այս «իշխանությունը» նպատակադրված քաղաքականություն է վարում Հայաստանի պետականության պարզապես կազմաքանդման ուղղությամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթություններով:

Անդրադառնալով հատկապես ներքին եզրաշերտին՝ պետք է արձանագրենք հետևյալը.
ա. Պետականության տեսիլքի իսպառ բացակայություն՝ կեղծ հակադրությունների և համադրությունների մատուցմամբ,
բ. Հանձնվողական քաղաքականություն՝ տեղեկատվական ահաբեկությամբ անընդհատ քարոզելով պայքարելու անիմաստության մասին՝ փորձելով խորացնել պարտվածի և հուսահատության տրամադրությունները, այն դարձնելու ներքին «հոգևոր» մշակույթ:
գ. Զանազան օրենքների և օրինագծերի միջոցով հայության և ՀՀ կրթական, գիտական, մշակութային ամբողջ ներուժականության ոչնչացում, իսկ «բարեփոխումների» և ակադեմքաղաքի պաստառի ներքո՝ բուհերի փակման պարտադրանք՝ «ներոնյան ինքնագոհուտյան» սկզբունքով:
դ. Թմրանյութերի և խաղամոլության անզուսպ տարածում՝ հատկապես երիտասարդության և դպրոցահասակների շրջանում՝ ցանկանալով ունենալ այս մոլությունից կախվածություն ձեռք բերած ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ սերունդ, որն ընդունակ չի լինի ո՛չ փոփոխությունների և ո՛չ էլ սխրանքների: Մամուլի վերջին հրապարակումներն իսկ վկայում են իշխանության տարբեր թևերի՝ այս արատավոր երևույթի մեջ առերևույթ թաթախված լինելու մասին:
ե. Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ջնջում՝ իր պատմության, հաղթանակների, կորուստների և վերելքների, հոգևոր ժառանգության, իր ձգտումների, իղձերի և երազների առումով՝ նրան վերածելով ԱՆՊԱՏԻՎ զանգվածի՝ պատրաստելով ցանկացած նվաստացման և ստորացման:
զ. Նյութի՝ պայմանական ՀԱՑԻ պաշտամունքի ներարկում, որն ուղղակի հակադրությունն է մարդու հոգեմտավոր էությանը և պետականության գործառնությանը և բացարձակ ճշմարտությանը. «Մարդ միայն հացով չի ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4):
  է. Հայության ինքնության կարևորագույն հիմնասյան՝ Հայ Եկեղեցու հեղինակության վերացում, հոգևոր կյանքը վերածելով «մշակութային քրիստոնեության»՝ առանց կենդանի Աստծու հավատքի, այսինքն՝ անինքնություն, անդիմագիծ և անսեռ մի խառնամբոխի:
ը. Հանրային Ներքին թշնամության խրախուսում, սերունդների միջև կապի խզում, հեղինակությունների ոչնչացում, այսպիսով ժողովրդին վերածելով գոյությունը պարզպես քարշ տվող քաոսային հանրույթի, որն անընդունակ է իր իղձերի ու տեսիլքների շուրջ հավաքական կամքի և միավորման:
թ. Թշնամու սպառնալիքների ներքո Հայաստանի տարածքների, ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողության հանձնում, ցեղասպանության ուրացում, սահմանադրության փոփոխություն, բանակի մարտունակության չեզոքացում,  ադրբեջանցիներով վերաբնակեցում
ժ. Հայրենիքը վերածել տարածքի, որի համար ոչ թե մաքառում են կամ կյանք են տալիս, ինչպես աշխարհի բոլոր ազգերը, այլ շահագործում են և զոհում «հանուն ոչնչի»:

Սա մեր օրերի պատկերն է… Մեզ պատերազմ է հայտարարված ուղղակի լինել չլինելու դաժան և վճռորոշ ջրաբաժանով: Ես և դուք հենց այսպիսի օրերում ենք ապրում: Այս բոլորով հանդերձ մեզ՝ այսօրվա ապրողներիս և գործողներիս է վիճակված փոխելու այս իրականությունը և բեկելու պատմության ընթացքը:

Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և ՀոգԵՎոր Հայաստանի տեսիլքը:

Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:

«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ։ Այն կամքով, համառությամբ, համբերությամբ, աննահանջ մարդկանց մասին է: Այն չարիքի հեռացման, մեր կյանքի ներքին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակի, մեր ՊԱՏՎԻ և ՊԵՏՈՒԹՅԱՆ վերականգնման մասին է: Եվ քանի դեռ մենք գերության ու կալանքի մեջ ենք, «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…

«Հոգով եռացեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ:11-12): «Հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ: 14-16)»։

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами