Տուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի Հալեպ քաղաքում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, իսկ իրավիճակն առայժմ սպասողական է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն՝ անդրադառնալով հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին։
‹‹Հայեր չկան տուժածների շրջանում։ Քաղաքում ընդդիմադիրներն են։ Առայժմ սպասողական վիճակ է, բախումներ չկան››,- նշեց Զարմիկ Պողիկյանը։
Ավելի վաղ հայտնել էին, որ սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսն, իսկ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության: