Իրանցի պաշտոնյան պահանջել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը դիմում է ՄԱԿ-ի 4 բարձրաստիճան պաշտոնյայի՝ պահանջելով հեռացնել Իսրայելին կազմակերպության Գլխավոր ասամբլեայից, հայտարարել է Իրանի Մարդու իրավունքների խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին։
Հայտարարության մեջ ասվում է, որ այն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ռոբերտ Ռեյին, ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովի ղեկավար Աբդ ալ-Ազիզ ում ալ-Վասիլին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին:
«Անկասկած, եկել է ժամանակը, որ Իսրայելը պատասխան տա և վճարի իր հանցանքների համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ից հեռացվի։ Վերջերս լուրջ պահանջ է առաջ քաշվել ՄԱԿ անդամների լայն շրջանակի կողմից՝ դադարեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Առավելագույն մեկուսացումն այս հանցավոր ռեժիմի սպանության մեքենան կանգնեցնելու միակ միջոցն է»,- ասված է իրանցի պաշտոնյայի հայտարարության մեջ։