Գեղամ Նազարյանը դուրս է գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցությունից
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ․
««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։
Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ»։
Հիշեցնենք, որ օրերս լրագրողի այն հարցին՝ Դուք մանդատ ստացաք իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով ու հիմա իշխանականների հետ գործուղմա՞ն եք գնում, Գեղամ Նազարյանը պատասխանել է. «Ո՛չ, այդպիսի օրակարգ չկա, չգիտեմ՝ ով է դա մտցրել...ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի «պրիյո՞մ» պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք»: