Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն է. Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն, որն ուղեկցվել է դատական բազմաթիվ խախտումներով, հիմա եկել է այս մի ատյան, որ վերջնական խախտումը կատարվի ու հոդվածի վերնագիրը փոխվի: 5-րդ ալիքի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական վարույթը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

«Ունենալ ինտելեկտ ու հասկանալ՝ ինչ է կատարվում դատարանում, անհնար է, դա երկու տարբեր հարթությունների վրա գտնվող բաներ են։ Երեկ ես անձամբ դատերին հաճախ չեմ գնում։ Մի քանի անգամ եմ եղել, երեկ պարզապես հետաքրքրասիրությունից նաև դրդված, փորձեցի ներկա գտնվել դատական նիստերի դահլիճում, հասկանամ ինչ են ուզում այդ մարդիկ, հավաքվել են դատավոր, դատախազներ և այլն։ Գիտեք իմ առնվազն երեք բարձրագույն կրթությամբ չկարողացա այդ վեց ժամվա մեջ հասկանամ իրենց ուզածը ինչն է։ Հերթական շոուն, եթե իրավականից դուրս գանք, իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոուն, որը ուղեկցվել է դատական բազմաթիվ խախտումներով, հիմա եկել է այս մի ատյան, որ վերջնական խախտումը կատարվի ու հոդվածի վերնագիրը փոխվի: Պարզ լեզվով ասեմ, մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի վրա եղել է հարուցված, այսպես կոչված 300.1 տխրահռչակ հոդվածը, որը ճանաչվել է հակասահմանադրական և այդ ճանաչվելու օրվանից սկսած նախաձեռնվել է մի պրոցես, որ նոր հոդված կարողանան դնել, նոր վերնագիր: Դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը իր շատ թերի այս կազմի մասին էլ կցանկանայի խոսել, որ Սահմանադրական դատարանի կազմում ընդգրկված է եղել գործը հարուցողի եղբայրը, ըստ հայտնի գաղտնալսումների գործի ժամանակ հատուկ քննչականում, այսպես ասած, կներեք ռուսերեն բառի համար, «նիշտատնի» իրավաբան աշխատող Վահե Գրիգորյանը։ Իրենք իրենցով նստել, որոշել են, որ կարելի է փոխել հոդվածը։ Այդ թերթելու պրոցեսը եղել է 18 թվականին, որը շարունակվում է, այսինքն 18 թվականին նախագահ Քոչարյանի վրա, եթե մեծ ցանկություն ունեին գործ հարուցելու, պետք է հարուցեին այն հոդվածով, որով որ հիմա փորձում են հարուցել։ Բայց քանի որ այդ հոդվածի վաղեմության ժամկետը արդեն այն ժամանակ անցած էր, բայց իրենց պետք էր նախագահ Քոչարյանին կալանավորել, Սասուն Խաչատրյանը թերթել է քրեական օրենսգիրքը, գտել է մի հոդված, որը որ նախագահին կարող էին կալանավորեին ու կալանավորեցին։ Այսինքն այդ հոդվածից իրենք ստացան այդ ապօրինի այլևս գոյություն չունեցող ու երբեւե գոյություն չունեցած հոդվածից ստացան իրենց կալանքի ժամկետը, հիմա շոուի ժամանակն է, փորձում են բազմաթիվ խախտումներով, տեղ ներգրավելով Սահմանադրական դատարանը իր ոչ օրինական կազմի հետ, պարզ է չէ՞, շահագրգռված մարդիկ են քննել գործը։ Վճռաբեկ դատարանի որոշումները և արդեն այս երեկվա նոր հետ դատավորին վերավորակավորեն կամ փոխեն գործի հոդվածը»,- ասել է նա։

 Միկոյանի խոսքով՝ նախկին քրեական գործը ամբողջությամբ մնում է նույնը, պարզապես վերնագիրը փոխվում է:

«Հասկանու՞մ եք, փաստական որևէ բան, ես էլ չեմ հասկանում ու շնորհավորում եմ բոլորին, ովքեր չեն հասկանում, դա լավ նշան է։ Երեկ իմ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ աբսուրդի թատրոն է, որ կամ ես հայերեն չգիտեմ, կամ ինչ-որ դեղ են ցանել այդ դահլիճում, որ ես չհասկանամ, ինչ-որ բան կար ու ամեն անգամ, երբ որ ասում էին ոտքի դատարանն է գալիս, ինձ թվում էր այն ցիրկի երաժշտությունը կհնչի ու կլոուն կմտնի։ Իրոք անհասկանալի էր, բայց իշխանությունների վարած շոուների տեսակետից, ինքը լրիվ տեղավորվում է, իրենց պետք է ինչ-որ նոր շոու, որ մարդիկ էլ մարդկանց մոտ կրթական ցենզը ցածր է կամ, որ դատում ենք Քոչարյանին, այսպես ասած։ Վաղեմությունը անցած հոդվածով լրիվ, նորից ապօրինի ու քաղաքական, ուզում եմ շեշտել, որ լրիվ ապօրինի։ Այսինքն, մի երկու կարճ օրինակ, որ շատ չծանրանամ այս հիմարության վրա էլի։ Նախագահ Քոչարյանին մեղադրում են նրա համար, որ ինքը արտակարգ դրություն է մտցրել, որի իրավունքը ուներ սահմանադրությամբ։ Այսինքն այդտեղ ո՞րն է քրեական գործի հիմքը: Եթե նախագահ Քոչարյանը այդ օրը արտակարգ դրություն չմտցներ, այսօր կգային, կասեին՝ ինչի՞ չես մտցրել, հիմա էլ պաշտոնական անգործության համար երևի ինչ-որ մի բան կանեին էլի»,-ասաց նա։

Հարցին, թե որքանով կարելի է վստահել վստահել դատական համակարգին, Միկոյանն ասաց, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ չկա՞

«Դե հայտնի կլասիկը, ոչ իրականը, ոչ իմ համերկրացին, Իջևանցի կլասիկը պատասխանել է, որ չկա այդպիսի դատավոր, որ իր ասածը չանի, ինքն է ասել։ Դուք այդ շարքի մեջ մոռացաք, որ անձամբ շրջափակում էր դատարանները։ Հա, դա արդեն մասշտաբային ակցիա էր։ Հա, անձամբ շրջափակում էր դատարանները, ու Եվրոմիության ու ԱՄՆ դեսպանները ողջունում էին քաղաքական բաստիոնավարի այդ քայլը։ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա, վերացել է ԲԴԽ նախագահին, այսինքն այն մարդուն, այն այն մարմնի ղեկավարին, ով ում պարտականությունների մեջ մտնում է դատարանների անաչառությունն ու անկախությունը պահպանելը, դատավորների անկախությունը պահպանելը, այդ մարդուն պարզապես կարելի է մի հատ SMS-ով ճանապարհել տուն։  Խոսքը ինստիտուտի մասին է, ու այդ պարագայում ակնկալել անկախ դատական համակարգի գոյություն, ինձ թվում է, միամտություն կլինի։ Նույն այս գործով Ռոբերտ Քոչարյանի այդ շրջապտույտը, որ տեսնեք, գնացել է Սահմանադրական դատարան, լրիվ ապօրինի կազմով չհերիքող անդամներ ունեին, ինչ-որ այդպիսի խնդիր կար, բան, Սասուն Խաչատրյանի եղբոր ափալ-թափալ սարքեցին ՍԴ դատավոր, որ քվորում լինի, այդ որոշումը կայացրել է, ՍԴ-ն իր վրայից գցեց Վճռաբեկի վրա, Վճռաբեկը իր վրայից գցեց այս երիտասարդ դատավորի վրա, որը ինձ թվում է պետք է մի հատ հիշի Աննա Դանիբեկյանին, իր նույն տեղը նստած, ինչ ճակատագրի արժանացավ»,-ասաց նա:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами