Դժվար ժամանակներ էին, աննախադեպ մարտահրավերներ ունեցանք․ Միրզոյանը՝ Բորելին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պաշտոնի ավարտելու կապակցությամբ։
«Հարգելի Ժոզեպ Բորել, ավարտելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի լիազորությունների ժամկետը, շնորհակալություն եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին ձեր նվիրվածության և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ձեր հանձնառության համար:
Դժվար ժամանակներ էին, աննախադեպ մարտահրավերներ, որոնք աննախադեպ ջանքեր էին պահանջում։ Մենք նոր հանգրվանների ենք հասել ԵՄ-ին Հայաստանի մոտենալու հարցում, և ես անհամբերությամբ սպասում եմ Կայա Կալասի հետ այդ ճանապարհի շարունակմանը», - գրել է Միրզոյանը։