Զուրաբիշվիլի. Վրաստանի վարչապետի և խորհրդարանի ղեկավարի այսօրվա հայտարարությունները վկայում են նրանց շփոթվածության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետի, այնուհետև խորհրդարանի նախագահի այսօրվա հայտարարությունները վկայում են միայն այն մասին, որ իշխող կուսակցությունն այսօր շփոթված է, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հաղորդում է Interpressnews-ը։
Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի, «Վրացական երազանքը» հանրության կողմից նման արձագանք չէր սպասում, և նրանք «շփոթված են»։
«Նրանք չէին սպասում հանրային նման արձագանքի, ոչ միայն փողոցային բողոքի ցույցերի, որոնց, հավանաբար, սպասում էին, բայց արդեն չեն իմանում ինչպես կառավարել, առանց բռնության։ Այս բռնությունն իր սահմանն ունի։ Թերևս նրանք ավելի շփոթված են նրանից, թե ինչ է կատարվում քաղաքացիական հասարակությունում, բիզնես ոլորտում և նույնիսկ եկեղեցում, երբ լսվում են նոր ձայներ, որոնք նույնպես համաձայն չեն այն ոչ լեգիտիմ որոշմանը, որը հեռացնում է մեզ Եվրամիությունից, եվրոպական ինտեգրումից և երկիրը տանում է այնտեղ, որտեղ մեր նախնիներից ոչ մեկն իր կամքով չի գնացել»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Ըստ նրա, չնայած պետական պաշտոնյաների պարզաբանումներին, հասարակությունը գիտի, որ վարչապետի որոշումը՝ մինչև 2028 թվականը Եվրամիության հետ բանակցությունները օրակարգ չմտցնելը, երկրի կողմնորոշման փոփոխություն է։
«Այսօր արված հայտարարությունները, թե պարզվում է, որ մենք չենք հասկացել և նրանք չեն դադարեցնում (եվրաինտեգրումը), բայց դրա հետ ինչ-որ բան են անում, որն անհասկանալի է։ Միանգամայն լղոզված հայտարարությունները դա չեն փոխում, քանի որ հասարակությունը հիանալի հասկացավ, որ սա մեր կողմնորոշման փոփոխությունն էր՝ իրապես թիկունք դարձնելով ԵՄ-ին և, ընդհակառակը, դեմքով դեպի Ռուսաստանի կողմը շրջվելով։ Նույն բանը շատ լավ հասկացան մեր գործընկերները։ Այս, իբր, բացատրությունները ոչնչի չեն ծառայում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։