Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հավատքն է տալիս ամենամեծ ուժը, գաղափարն է տոկուն դարձնում զինվորին

ИНТЕРВЬЮ

ՀՀ ԶՈւ N զորամասի հոգևոր սպասավոր, գնդերեց Սմբատ սարկավագ Խանվելյանը, շնորհավորելով Հայոց բանակի 24-ամյակի առթիվ, ցանկանում է, որ Աստծո աջը միշտ հովանի լինի մեր խաղաղության պահապաններին:

- Կպատմե՞ք Հայոց բանակում ձեր հոգևոր ծառայության ու խնդիրների մասին:

- Հայոց բանակում սպասավորում եմ 2013 թվականից, իմ ցանկությամբ: Առաջին օրվանից սիրով մտել եմ զորամաս և անցել եմ իմ հոգևոր ծառայությանը, այն է՝ զինվորների և սպաների մեջ սերմանել քրիստոնեական հիմնարար արժեքները և այդ արժեքներից գլխավորը՝ սերը, որ շատ կարևոր է մի այնպիսի համակարգում, ինչպիսին բանակն է: Զինվորների հետ մշտապես հոգևոր դասեր ենք անցկացնում, առանձին հոգևոր զրույցներ ենք ունենում խնդիրներ ունեցողների հետ: Այդ հարցում մշտապես առաջին տեղում են նորակոչիկները, քանի որ նոր միջավայրին հարմարվելու անհրաժեշտություն ունեն:

-Ի՞նչ դերակատարություն ունի ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը բանակում:

- Նախ՝ նշեմ, որ ստեղծվել է 1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսի օրհնությամբ: Այժմ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն է գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Զինված ուժերում այժմ ծառայում են 50-ից ավել հոգևորականներ: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության դերը մեր օրերում շատ կարևոր է, քանի որ հավատքն է տալիս ամենամեծ ուժը, գաղափարն է տոկուն դարձնում զինվորին: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գործունեությունը ինքնանվիրում, ինքնաճանաչողություն, ազգային դիմագիծ, «Վասն հավատո և վասն հայրենյաց» կարգախոսով ապրող զինված ուժեր ունենալն է:

- Զինվորների հոգևոր դաստիարակության մասին խոսենք:

- Զինվորների հոգևոր դաստիարակությունը այսօր, կարող ենք ասել, որ գտնվում է լավ վիճակում, մշտապես մասնակցում են հոգևոր դասերի, եկեղեցի են հաճախում և ներկա են գտվում հոգևոր-ծիսական արարողություններին: Զորամասն էլ անմասն չի մնում այդ արարողություններից, մշտապես կատարում ենք Ջրօրհնեքներ, Խաղողօրհնեքի և Մատաղօրհնեքի արարողություններ: Չմկրտված զինվորների համար ցանկության դեպքում մոտակա եկեղեցիներից մեկում կազմակերպում ենք նաև մկրտության արարողություններ: Մշտապես զինվորներին և սպաներին բաժանում ենք հոգևոր գրականություն, մասնավորապես Նոր կտակարաններ, զինվորի աղոթագրքեր: Հավատք կա, սակայն այն մշտապես նորոգման կարիք ունի, որն էլ փորձում ենք անել: Հավատքը չափելու որևե սանդղակ գոյություն չունի, քանի որ յուրաքանչյուր մարդու հավատքը միայն Աստված կարող է տեսնել ու գնահատել:

- Զինվորներն այցելո՞ւմ են եկեղեցիներ, մասնակցո՞ւմ են պատարագներին, ընդհանրապես ինչպե՞ս են վերաբերվում հոգևոր դաստիարակությանն ու հոգևորականներին:

-Այո´, այցելում են եկեղեցիներ և մշտապես մասնակցում պատարագին՝ իրենց ուխտը մշտապես նորոգելով Աստծո հետ: Իսկ վերջին հարցին կարծում եմ՝ միայն զինվորներն իրենք կարող են պատասխանել, ամեն դեպքում ինձ վստահում են զորամասում:

- Լինելով մոտ և՛ զինվորին, և՛ սպային՝ ի՞նչ կարող եք ասել նրանց փոխհարաբերությունների մասին:

-Նրանց կապը արդյունավետ է փոխվստահության և փոխադարձ հարգանքի առկայության պարագայում: Հոգևոր սպասավորների ծառայությունը հենց այդ կապը ամրացնելուն է միտված:

-ՀՀ ԶՈՒ-ում ինչպե՞ս եք նշում եկեղեցական տոները, ո՞ր տոնն է առավել հետաքրքիր զինվորների համար:

-Ամեն տոն նշվում է ըստ եկեղեցական ծիսակարգի եկեղեցում: Չեմ կարող առանձնացնել, յուրաքանչյուր տոն իր հետաքրքրությունն ունի: Եկեղեցում անհետաքրքիր տոն չկա, բոլոր տոներն ունեն իրենց խորհուրդն ու իմաստը:

-Զինվորների մկրտություններ լինո՞ւմ են և ո՞ւմ նախաձեռնությամբ:

- Մկրտություններ բազմիցս եղել են, եղել է, որ նախաձեռնությունը զորամասի հրամանատարի կողմից է եղել և եղել է, որ մեր կողմից է եղել նախաձեռնությունը:

-Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները զինվորների հետ, ովքեր իրենց չեն համարում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ: Լինո՞ւմ են ընդհարումներ զինվորների միջև:

-Շատ նորմալ հարաբերություններ են, ու կարծում եմ, որ ցանկացած հոգևորական պիտի հանդուրժողականության մարմնացում լինի զորամասում: Այս առումով որևէ ընդհարում չի եղել:

-Սահմանում, կարելի է ասել, որ պատերազմական իրավիճակ է: Նման պայմաններում զինվորների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

-Փառք Աստծո, մեր զինվորները միշտ մարտական են տրամադրված իրենց սրբությունները՝ հայրենիքը, հավատքն ու ընտանիքները պաշտպանելու հարցում:

-Արցախյան պատերազմի ընթացքում հոգևորականներ են եղել, որ զենքով պատերազմել են: Ըստ ձեզ՝ հոգևորականների քանի՞ տոկոսն է այսօր պատրաստ խաչը կրկին փոխարինել զենքով անհրաժեշտության դեպքում:

-Աստված մի´ արասցե, որ պատերազմ լինի, ես չեմ կարծում, որ կարիք կլինի զենք բռնելու, քանի որ մեր բանակը ուժեղ և ունակ է արժանի հարված տալ թշնամուն, իսկ ծայրահեղ պարագայում, իմ կարծիքով, բոլորս էլ պիտի զենք վերցնենք հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար:

Ադրինե Թորոսյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри