Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվեց «Տարվա լավագույն ստորաբաժանում»

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի տղաների առաքելությունը բնական ու մարդածին աղետների, հրդեհների, կենցաղային կանչերի ժամանակ տուժածներին օգնելն է։ Եվ հենց նրանց բարեխիղճ ծառայության և նվիրված աշխատանքի համար ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվեց «Տարվա լավագույն ստորաբաժանում»։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մրցութային կարգով հաղթող ճանաչված ստորաբաժանումը հատկապես աչքի ընկավ նախորդ տարվա դեկտեմբեր 24-ից 26-ը տեղի ունեցած առատ ձյան հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակում առանձնակի բարդության փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, շարքային կազմի ցուցաբերած անձնուրաց և պրոֆեսիոնալ աշխատանքով։

Առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մարզի ճանապարհներին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Դեկտեմբերի 24-ի երեկոյան ժամը 8-ն էր, Սիսիանի փրկարար ծառայության շենքում լսվեց «Կանչ» զանգը։ Ուղղությունը դեպի Մ-2 միջպետական ճանապարհի՝ շատերին հայտնի «Զանգեր» կոչվող հատված. 100-ից ավելի ավտոմեքենաներ արգելափակված էին ձյան մեջ, մեքենաների մեջ՝ երեխաներ, տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող ուղևորներ։ Ձյան շերտը մեկ մետրից ավելի էր։

Անձնական պատասխանատվության զգացումը փրկարարներին թույլ չի տվել մտածել անգամ հանգստի, առողջության մասին, ռիսկային պայմաններում կյանքի հետ կապված վտանգավոր իրավիճակներն անտեսելով՝ լուծել են իրենց առջև դրված բարդ և պատասխանատու խնդիրը։

Պատմում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը, ով անձամբ եղել է մարտական հաշվարկում և ղեկավարել գործողությունները։ «Ողջ գիշերը, անդադար փոթորիկի պայմաններում Փրկարար ծառայության աշխատակիցները հերթափոխով օգնում էին արգելափկված մեքենաների դուրս բերման աշխատանքներին։ Ես ներկա եմ եղել և տեսել, որ սառցակալած թարթիչներով փրկարարները ինչպիսի բարդ խնդիր են լուծում՝ հրաժարվելով իրենց տրամադրվող երեսուն րոպե կամ մեկ ժամ հանգստից։ Այդ մթնոլորտը շատ ոգևորիչ էր։ Փրկարարները գիտակցում էին, որ ձնաբքի մեջ արգելափակված մեքենենարում մնացել են հաշմանդամներ, տարեցներ, երեխաներ և կանայք, և պատասխանատվության զգացումը թույլ չէր տալիս մտածել հանգստի մասին»։

Պատմում է ՆԳՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի ստորաբաժանման պետ Գարիկ Հովսեփյանը. «Աշխատել ենք ողջ անձնակազմով: Ձնաբքի մեջ արգելափակված մեքենաների քանակը շուրջ հազար և ավելի էր: Դուրս ենք բերել երեք հարյուրից ավելի մեքենա, որոնց մեջ եղել են ուղևորներ, որ իշեմիկ կաթված են ստացել մեքենայի մեջ, և մենք նրանց հատուկ սարքավորումների միջոցով մոտեցրել ենք շտապօգնության մեքենային և արագ տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Կանանց և երեխաներին ծածկել ենք տաք ծածկոցներով և երեք հարյուր մետր ոտքով անցել դեպի անվտանգ տարածք: Քանի որ ամենամոտ գյուղը Գորհայքն էր, տուժածներին տեղափոխել ենք Գորհայքի տարբեր ընտանքիներ՝ դիմակայելու ցրտին, սնվելու, տաքանալու։ Գյուղի բնակիչները շատ ջերմ էին ընդունում բոլորին, քանի որ գիտակցում էին, որ իրենք էլ են բարի գործ կատարում»։

Փոգնդապետ Գարիկ Հովեսփյանը հպարտությամբ է նշում իր ստորաբաժանման տղաների հերոսական և խիզախ աշխատանքը, ովքեր վայրկյան անգամ կանգ չառան բնության տարերքի առաջ, օր ու գիշեր պայքարեցին և արեցին անհնարինը, իրենց անձը հետ մղելով՝ կարողացան հաղթահարել վտանգը՝ փրկելով տասնյակ մարդկային կյանքեր։ Նա ուրախությամբ է հիշում, թե ինչպես են իրենց փրկարարական ուժերին միացել նաև մերձակա համայնքի բնակիչները և քաղաքացիները՝ առաջարկելով տուժածներին, հատկապես տարեցներին, կանանց և երեխաներին, տեղափոխել իրենց տները՝ տաք թեյ, սնունդ ընդունելու և կազդուրվելու համար։ «Դիմացինին օգնություն ցույց տալու՝ համայնքի բնակիչների ցանկությունը մի անբացատրելի ուժ տվեց ինձ և անձնակազմի բոլոր անդամներին»։

Անձնակազմի կրտսերներից է Արթուրը՝ 24 տարեկան․ այսօրվա պես է հիշում այն տեսարանը, որի ականատեսն էր։ Բայց առավել կարևոր պահը երբեք չի մոռանա. դա մեքենաների մեջ մնացած մարդկանց օգնություն կանչող հայացքներն ու աչքերն էին, երբ Արթուրը մոտեցել ու ներկայացել է՝ ես փրկարար եմ:

«Ճգնաժամային պետական կառավարման ակադեմիայում սովորելուց և համապատասխան գիտելիք ձեռք բերելուց հետո ծառայության անցա Փրկարար ծառայությունում։ Նորեկ էի, երբ դեկտեմբերի 24-ի կանչը ստացանք։ Մեկնեցինք դեպքի վայր, որտեղ ինձ համար անսովոր մի իրավիճակ էր։ Ամենուրեք օգնության կանչեր էին, խուճապահար մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեին։ Առաջնային օգնություն ցուցաբերվեցին երեխաներին, տարեցներին, հետո նոր մնացած ուղևորները ՓԾ մեքենաներով ավելի տաք և ապահով վայր տեղափոխվեցին։ Որպես նորեկի՝ սա մեծ փորձառություն էր ինձ համար։ Շատ բարդ խնդիր էր դրված իմ առջև, բայց շնորհիվ ավագ ծառայակից ընկերներիս, հաղթահարեցի այն»,- պատմում է Սիսիանի ՓԾ ստորաբաժանման ավագ հրշեջ-փրկարար Արթուր Գրիգորյանը:

Տղաների խոսքով՝ փրկարար լինելը մասնագիտություն կամ կարգավիճակ չէ, դա գաղափար է, որն ունի ընդհանուր նպատակ։ Իսկ ընդհանուր նպատակ ունենալը մեծացնում է թիմի համախմբվածությունը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է հասնել նույն նպատակին և օգնում են միմյանց հասնել ա՛յդ նպատակներին։ Նարեկի հետ կատարվածը ասվածի վառ ապացույցն է:

Պատմում է Սիսիանի ստորաբաժանման պետ Գարիկ Հովսեփյանը. «Դժբախտ պատահարի կանչ էինք ստացել և, դժբախտաբար, կային զոհեր: Երբ վերադարձանք կանչից, նկատեցի, որ Նարեկի մոտ ինչ-որ բան այն չէ։ Հաջորդ հերթափոխին Նարեկը եկավ ծառայության և պատմեց, որ նախորդ դեպքից տպավորված՝ մղձավանջային երազներ է տեսնում։ Մենք կսկսեցինք մտածել, որ Նարեկի մոտ հոգեբանական բարդույթներ են ձևավորվում կամ արդեն ձևավորվել են։ Եվ մենք բոլորս սկսեցինք աշխատել, որ ինչ-որ չափով վերացնենք Նարեկի մոտ առաջացած խնդիրը։ Փառք Աստծո, հիմա ամեն ինչ կարգին է, Նարեկը մեր շարքերում է և անվերապահորեն կատարում է իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր»։

«Դեպքի հետ կապված վատ երազներ էի տեսնում, եկա և տղաներին պատմեցի իմ ապրումների մասին։ Նրանց զրույցն օգնեց ինձ, որպեսզի հաղթահարեմ էմոցիոնալ ֆոնին ստեղծված հոգեբանական խնդիրներս։ Եվ ինչպես հիմա տեսնում եք, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, պատրաստ եմ ցանկացած բարդության կանչի»,-վստահեցնում է Նարեկ Սարգսյանը:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը մեր նկարահանման խմբի հետ հանդիպման ավարտին փոխանցեց մարզային ջոկատների հետ հանդիպումներից մեկի ժամանակ տղաների տված խոստումը՝ անելու են ամեն հնարավոր և անհնարինը՝ պարգևը ևս մեկ տարի իրենց մոտ պահելու համար։

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ Փրկարար ծառայության տնօրենի ամենօրյա ուշադրության կենտրոնում է իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ էլ հաղթահարվում են աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացող տարատեսակ դժվարությունները, և անձնակազմն իր առջև դրված խնդիրներին արձագանքում է ավելի վստահ՝ արձանագրելով հաջողություններ ու բացառելով ձախողումները։ Նա նաև նշեց, որ սերտորեն համագործակցում են պարեկային ծառայության, ոստիկանության, ինչպես նաև մարզային ուժային կառույցների, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչը միայն դրական է անդրադառնում արտակարգ իրավիճակները հնարավորինս անհետևանք հաղթահարելու համար։

Փրկարարական կենտրոնի բոլոր աշխատակիցները պարբերաբար պատրաստություններ են անցնում, կատարելագործվում, ծանոթանում ոլորտի նորություններին։ Հրամանները կատարում են սառնասրտությամբ, առանց տրտնջալու և որ, ամենակարևորն է, առանց դրա մասին բարձրաձայնելու։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»