Հալեպում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, սակայն չգիտենք՝ հետո ինչ կլինի. Պողիկյան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, որոշ տեղեր փռերը սկսել են աշխատել կամաց-կամաց, ջրի խնդիր կար տարբեր շրջաններում, սկսեց լուծվել այդ հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
«Այսօր առավոտյան ժամերին քաղաքը լուռ էր, հանդարտ էր մինչեւ մի օդանավ եկավ և ռմբակոծել պետական մի մթերանոց: Այն մեր բնակարանին մոտ էր, այսինքն նյութական վնասներ եղան, սակայն մարդկային վնասներ չկան, փառք Աստծո: Քաղաքում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, որոշ տեղեր փռերը սկսել են աշխատել կամաց-կամաց, ջրի տագնապ կար տարբեր շրջաններում, սկսեց լուծվել այդ հարցը: Ժողովուրդը բնակարանների մեջ է, դուրս չեն գալիս, սպասողական վիճակ է, այսինքն գիշերները, որովհետև բախումներ կարող են լինել երբեմն, այսինքն հրաձգության ձայներ կլսվեն շատ ուժեղ: Արդեն երեկոյան ամեն մարդ իր բնակարանն է, այսպես է վիճակը քաղաքում: Տակավին հաստատությունները, դպրոցները և այլն չեն բացվել, բայց վաճառատները կբացվեն, որ ժողովորդը իր սննդամթերքը ապահովի»,- պատմեց նա:
Պողիկյանը նշեց, որ առայժմ քաղաքից դուրս գալուը ճանապարհ չկա. «Առայժմ ճանապարհ չկա, անշուշտ, ընդիմությունը իրեն հատուկ ճամփա ունի, որ ալյուր և սննդամթերք և այլն այդպիսի բաներ կբերի քաղաք, բայց ժողովրդի համար դուրս ելնելու ճամփա չկա, փակ են առայժմ»:
Պողիկյանը փաստում է, որ ճանապարհների բացման միակ տարբերակը այն է, որ կառավարական ուժերը կարողանան հետ բերել քաղաքը։ Նրա խոսքով որոշները փորձել են դուրս գալ քաղաքից, սակայն, ցավոք, նրանցից մեկը զոհվել է դիպուկահարի կրակոցից:
«Այո, երբ նախանցյալ երկու օրերում ճամփան բաց էր, մարդիկ անձնական իրենց միջոցներով փորձեցին դուրս գալ այլ նահանգներ փոխադրվել, ավելի ապահով մնալու համար, որովհետև գիտեք, քաղաքը ներկայիս անապահով է, և Երվանդը ուզում էր ուղղվել Լաթաքիա և Հալեպից դուրս ճանապարհի վրա դիպուկահարի հարվածով վիրավորվել է ծոծրակից, իրեն փոխադրել են Համայի հիվանդանոց, այնտեղ փոխանցել էին շատ ծանր է վիճակը, այսինքն չէր կարելի փոխադրել ավելի լավ հիվանդանոց, արդեն մի քանի ժամվա մեջ փոխանցեցին, որ մահացել է»,- ասաց նա:
Պողիկյանը նշում է, որ ներկայումս վիճակը նորմալ է, խանութներում ապրանք կա, սակայն չգիտեն, թե առաջիկայում ինչ կլինի:
«Անշուշտ հայ համայնքի պարագայում Առաջնորդարանը և մեր ավագները ժողովրդին հետ կապի մեջ են, կփորձեն այնպես անել, որ խուճապի չմատնվեն մարդիկ, այսօր հաց բաժանեցին, հացի տագնապ կար, որովհետև կփորձեն: Բարեսիրական մեր միությունները դեղորայք կբաժանեն, այսինքն կփորձեն օգնել հայ համայնքին և իրենց համար հիմնականը այս օրերին մեր համայնքի անվտանգությունն է, մեր առաջնահերթ մարտահրավերը այս օրերին մեր համայնքի անվտանգությունն է»,- ասաց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy