«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնահարգանք» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։ Սա ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասն է։
«Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են, ում հնարավորություն է տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Մինչդեռ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» երկրորդ ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։
Առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկը այսօր հաջողությամբ կիրառվում է դպրոցներում և սփյուռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության և ռազմագիտության ուսուցիչների կողմից։ Ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի համատեղ ջանքերով։
Նախորդ երկու ֆիլմերը հասանելի են հանրությանը ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։ Երրորդ ֆիլմը ցուցադրությունից հետո ևս բաց տարբերակով կտեղադրվի Բանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակում։