Թբիլիսիում ոչինչ կանխատեսելի չէ՝ պրոցեսն ո՞ւր է տանում, երբ ու ինչպես կհանգուցալուծվի․ վրաց վերլուծաբան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թբիլիսիում էմոցիոնալ վիճակ է բոլորի մոտ, այս իրավիճակում խոսել ներքին խնդիրներից ու ակնկալել օբյեկտիվ պատասխան, կարծում եմ, որևէ մեկը չի կարող, անկախ նրա զբաղեցրած դիրքից»,-MediaHub-ին ասում է վրաց վերլուծաբան Նիկա Գագոշիձեն։
Ցուցարարների անհնազանդության ակցիաները դուրս են գալիս վերահսկողությունից։ Ընդդիմադիր ուժերն, օգտվելով վրաց ժողովրդի էյֆորիկ վիճակից, փակ են պահում ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիի ճանապարհները, այլև մայրաքաղաքը մարզերին կապող ճանապարհահատվածները։
«Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող, կանխատեսումներ չունեմ, որովհետև մեզ մոտ իրավիճակը գերլարված է, ամեն րոպե դեպի վատն է փոխվում։ Եթե առաջիկա 10 օրերի ընթացքում ցուցարարները չհանդարտվեն, ոչինչ դեպի դրականը չփոխվի, ապա ավելի վատ սցենար եմ կանխատեսում։ Ձեր մոտ՝ Հայաստանում կարծում են, որ նոր տարվա տոների շրջանակում ամեն ինչ կհանդարտվի, բայց մեր ժողովուրդը 2 անգամ դրա փորձն էլ ունի։ Այնպես որ, այն կարող է ավելի երկար տևել»։
Վրաց վերլուծաբանի խոսքով՝ վարչապետ Կոբախիձեի կառավարությունը հույսը դրել է ոստիկանության վրա։ Իրավապահներն օրեր շարունակ բիրտ ուժ են կիրառում ցուցարարների ուղղությամբ, բայց, վրացիները «չեն հանձնվում»։
«Իմ բոլոր պատկերացումները 50/50 հարաբերակցության վրա է։ Դժվար ժամանակներ ենք ապրում։ Ոչինչ կանխատեսելի չէ, թե պրոցեսն ո՞ւր է տանում, երբ ու ինչպես կհանգուցալուծվի»,-հավելեց Գագոշիձեն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy