Գիտությունը միավորում է Սանկտ Պետերբուրգն ու Հայաստանը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի պատվիրակությունն այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։
Այս այցը երկար տարիների պատմություն ունեցող վաղեմի համագործակցության շարունակությունն ու ամրապնդումն է։ Մասնավորապես, Նևա գետի վրա կառուցված քաղաքի գիտնականները նպաստել են Հայաստանի գիտությունների ակադեմիայի ձևավորմանը, գրում է «Գիտական Ռուսաստան» պորտալը։
Միաժամանակ հայ ուսանողները սովորել են Լենինգրադի և Սանկտ Պետերբուրգի համալսարաններում; հայ գիտնականները զգալի ներդրում են ունեցել հայրենական գիտության զարգացման գործում։ Բավական է նշել այնպիսի անուններ, ինչպիսիք են Պետական Էրմիտաժի տնօրեն (1934-1951), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ (1943-1947), ականավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանը, ՀԽՍՀ ԳԱ նախագահ (1947-1993) Արմեն Թախտաջյանը, ԽՍՀՄ ԳԱ բուսաբանական ինստիտուտի տնօրեն (1976-1986) Արտեմ Միկոյանը, որի ղեկավարությամբ մշակվել են МиГ շարքի ինքնաթիռները...
Այցի ընթացքում ստորագրվել է հնգամյա պայմանագիր և ճանապարհային քարտեզ հինգ ոլորտներում՝ կենսագիտություն (բժշկություն, կենսատեխնոլոգիա), ագրոկենսատեխնոլոգիա և գյուղատնտեսություն, բնական, մաթեմատիկական և ֆիզիկական գիտություններ, սոցիալական, հումանիտար և տնտեսական գիտություններ, կիրառական գիտություններ և արդյունաբերական տեխնոլոգիաներ։
Համաձայնագիրը նախատեսում է մասնագիտացված ինստիտուտների՝ ՌԴ ԳԱ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղ Ի.Պ. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Վ.Լ. Կոմարովի անվան Բուսաբանական ինստիտուտի և Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի, ՌԴ ԳԱ Սանկտ Պետերբուրգի պատմության և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխգործակցությունը և այլն:
«ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցությունը կարևոր քայլ է մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Համատեղ ծրագրերն ու հետազոտությունները, որոնք մենք կիրականացնենք, ոչ միայն կնպաստեն մեր ակադեմիաների զարգացմանը, այլև համաշխարհային գիտության մեջ նշանակալից ներդրում կդառնան, և հատուկ ուշադրություն պետք է դարձնել գիտնականների մատաղ սերնդին աջակցելուն»,-ընդգծել է ՌԴ ԳԱ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղ նախագահ, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոյը։
«Այս հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ևս մեկ քայլ է, որը երկար տարիների պատմություն ունի։ Մեր երկրները բաց են միմյանց համար և կառուցողական երկխոսություն են վարում։ Հայաստանը վաղուց է համագործակցում Սանկտ Պետերբուրգի ինստիտուտների հետ տարբեր գիտական ուղղություններով»,- նշել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy