Վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում, եթե պետք լինի մենք անձնապես կտեղափոխենք ուղևորներին. Ավինյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում, հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հուսով եմ,որ մարդիկ հասկանում են թե այս գործընթացը ինչու է արվում, սա արվում է, որ բարեվարքության նորմ սահմանենք «Երևանի ավտոբուս»-ում, որը մինչև այս չի իրականացվել»,- ասել է նա:
Ավինյանը նշեց, որ այսօր 32 վարորդ է ազատվել աշխատանքից եւ ինքը ցավում է, որ 32 ընտանիքի կերակրող կորցրել է աշխատանքը, սակայն իրենք չեն պատրաստվում հանդուրժել նմանատիպ մոտեցում:
Հարցին, թե կկարողանան արդյոք աշխատանքից ազատված վարորդներին փոխարնող գտնել, Ավինյանը նշեց, որ Հայաստանում կա մոտ 50 000 D կարգ ունեցող վարորդ եւ կարծում է, որ հնարավորությունները բավականին լայն է:
«Մեր խնդիրն այն չէ, որ վարորդներին փոխարինել, մեր խնդիրը ստաղծված իրավիճակին լուծում տալն է: Մենք չենք պատրաստվցում նմանատիպ իրավիճակը շարունակել, կոմպրոմիս չի լինելու, իրապես չի լինելու: Ես ներողություն եմ խնդրում երեւանցիներից այսօր անհարամարություն պատճառելու համար»,- ասաց քաղաքապետը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy