«ԼՂ-ում գրչագրված ժառանգության վերականգնմանն ու հանրայնացման» ծրագրի շնորհանդեսը՝ Մատենադարանում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մատենադարանում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնմանն ու հանրայնացման»-ն ուղղված ծրագրի շնորհանդեսը։
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և նրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։
Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:
Իր ելույթում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին այս խիստ կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար, մի ծրագրի, որի արդյունքում վերականգնվելու են պատմական Արցախ-Ուտիքում դարեր շարունակ գրչագրված ու պահպանված ձեռագրերն և հնագույն արխիվային վավերագրերը: Տնօրենը հավաստիացրել է, որ ծագումով հայկական այս ժառանգությունը, այդուհանդերձ, համաշխարհային մշակույթի փաստ է և համաքրիստոնեական նշանակության արժեք, ասել է թե՝ համաքրիստոնեական պատասխանատվության առարկա:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆդրեասյանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների Արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
Ծրագրի իրականացման վերաբերյալ զեկուցումներ են ներկայացրել Մատենադարանի զարգացման խմբի միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը և Միջնադարյան արվեստի բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը։
Միջոցառման ընթացքում Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչել է «Ղարաբաղի Հորովելը», ելույթ են ունեցել «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանիները:
Ծրագրի արդյունքները կներկայացվեն ցուցադրությամբ և պատկերագրքի հրատարակմամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy