Ереван, 15.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eurosianet.org-ը «Թրամփը կարող է Կովկասի երկրներին անակնկալներ մատուցել» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահական ընտրություններից ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ Թրամփի նոր վարչակազմն ավելի քիչ ուշադրություն կդարձնի ԱՄՆ արտաքին քաղաքականության այնպիսի ուղենիշներին, ինչպիսիք են ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների հարգումը: Դա ողջունելի նորություն է ավտորիտար առաջնորդների, այդ թվում՝ Ալիևի, ինչպես նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար, որը վերջին տարիներին ոչ լիբերալ քաղաքականություն է վարում:
 
Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Ալիևը Թրամփի առաջին ժամկետն անվանել էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև «շատ արդյունավետ համագործակցության» շրջան։ Հիմա նա հույս է հայտնել, որ ջերմ հարաբերությունները կշարունակվեն Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում և ողջունելի հանգստություն կբերեն Բաքվին՝ Բայդենի վարչակազմի հետ չորս տարի տևած խոսակցական պատերազմներից հետո՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ: «Այս անգամ Միացյալ Նահանգները կգլխավորի ավելի փորձառու և ուժեղ Թրամփը։ Դա թույլ կտա նրան իրականացնել «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» կարգախոսը», - նշվել է Բաքվի կառավարամետ լրատվական գործակալության խմբագրականում:
 
Սակայն որոշ հարցերում Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար։ Սկսենք նրանից, որ, ըստ փորձագետների, Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը դժվար թե հետաքրքրի Թրամփին, և նա, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ քաղաքական կուրսի ձևավորման պատասխանատվությունը կփոխանցի իր ենթականերին։ Այդ պատճառով Բաքվում անհանգստություն են առաջացնում լայնորեն շրջանառվող լուրերը, թե Թրամփը մտադիր է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում։ Ռուբիոն, որը հայտնի է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր միջամտողական հայացքներով, անկեղծորեն է արտահայտվել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի և ղարաբաղցի հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին:
 
2023 թվականի հունիսին նա համահեղինակել էր օրինագիծ, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և պատժամիջոցներ սահմանում այդ երկրի նկատմամբ։ Նա նաև բացահայտ քննադատել է Ալիևի վարչակազմի կողմից քաղաքական հակառակորդների և այլախոհների նկատմամբ ճնշումները: Ռուբիոյի նշանակումը կարող է Բաքվում անհանգստություն առաջացնել, քանի որ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնվելու է հոկտեմբերին սոցցանցերում Թրամփի տված խոստման վրա, այն է՝ ուժեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում: «Երբ ես դառնամ նախագահ, ես կսկսեմ պաշտպանել հալածվող քրիստոնյաներին, ես կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը: Ադրբեջանցի մի շարք փորձագետներ վերաիմաստավորում են առաջիկա չորս տարին։
 
«Այս պահին դժվար է ասել, թե իրականում ինչ նշանակություն կունենա Թրամփի ընտրությունը Հարավային Կովկասի համար, քանի որ դեռ շատ անհասկանալի կետեր կան։ Շատ բան կախված կլինի նրանից, թե Թրամփի վարչակազմն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին»,- իր X էջում գրել է բաքվաբնակ վերլուծաբան Շուջաթ Ահմեդզադեն։ Թբիլիսիում էլ, հավանաբար, հույս ունեն, որ Թրամփի վերադարձը կթուլացնի Արևմուտքի ճնշումը Թբիլիսիի վրա ժողովրդավարական բարեփոխումների տեսակետից: Այնուամենայնիվ, մի շարք տարածաշրջանային փորձագետներ նշում են, որ Թրամփի վերադարձը կարող է լուրջ բացասական տնտեսական հետևանքներ ունենալ «Վրացական երազանքի» և տարածաշրջանի այլ պետությունների համար։
 
Թրամփի և «Վրացական երազանքի» միջև գաղափարական մտերմությունը, հավանաբար, էական դեր չի խաղա տարածաշրջանի նկատմամբ նրա հետաքրքրության բացակայության պատճառով, կարծում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի համեմատական քաղաքականության պրոֆեսոր Ջուլի Ջորջը: «Կարծում եմ, որ Թրամփի վարչակազմը ակտիվ գործողություններ չի ձեռնարկի Կովկասի հետ կապված, հատկապես ժողովրդավարության և տնտեսական աջակցության խթանման հարցերում»,- ասել է նա։ Վրաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ից օգնություն ստացողներից մեկն է, օրինակ՝ 2023 թվականին այդ երկրին տրվել է ավելի քան 150 միլիոն դոլար։ Թրամփն ակնարկել է այն ծրագրերի ֆինանսավորումը կրճատելու մասին, որոնք հստակ և ուղղակիորեն օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին: «Թրամփի ընտրությունը հնարավոր է դարձել բնակչության տարբեր շերտերի ձայների շնորհիվ, այդ շերտերից մեկն ունի մեկուսացման տրամադրություններ և շահագրգռված չէ այլ երկրների զարգացման վրա գումարներ ծախսելու հարցում, - բացատրել է Ջորջը,առաջնորդների նոր սերունդը հակված չէ խստորեն հավատարիմ մնալ սառը պատերազմի դաշինքներին և հիերարխիկ կառույցներին և ավելի քիչ զգայուն է ռուսական իմպերիալիզմի նկատմամբ»:
 
Թրամփի նախագահությունը կարող է նաև այլ տեսակի անակնկալ մատուցել «Վրացական երազանքին»: Մասնավորապես, Թրամփը երկարաժամկետ հարաբերություններ ունի վրացական ընդդիմության առաջնորդ և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Հարցերը, որոնք կծագեն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետում, արդեն ճշգրտումներ են մտցնում Կովկասում աշխարհաքաղաքական հաշվարկներում, ասել է Բաքվից փորձագետ Շուջաթ Ահմեդզադեն։ «Ավելի փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, հնարավոր է, որ ստիպված լինեն արագացնել իրենց ջանքերը այլ մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցում», - գրել է նա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»