Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է
ОБЩЕСТВОԿոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին:
Նախատեսվածից երկու ամիս շուտ Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 եւ 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել է Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից:
Առաջիկայում պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



