Հովիկ Աղազարյանի ներքին նամակներն են բացել կանանց հետ, էդ աստիճանի անբարոյական բաներ են անում. Մելիքյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էս մարդիկ իրավական որևէ չափանիշ չունեն, մարդու ներքին պերեպիսկան կնոջ հետ, ում հետ ինչ է խոսել, դա բերում, դարձնում են հանրության սեփականություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությանը: Մելիքյանը դրանք անբարայական որակեց:
«Եթե մարդիկ ունակ են սա անել՝ օգտագործելով իշխանական լծակները, այսինքն, կուսակցական ժողովին քննարկում են իրավական ճանապարհով քննիչի մոտ հայտնված հեռախոսի հարցը: Հիմա այդ քննիչը Հայաստանի Հանրապետության քննի՞չը, թե՞ ՔՊ-ի քննիչն է»,-ասաց նա:
Մելիքյանը նկատեց, որ եԵթե մարդիկ ունակ են այսպիսի բան անել, ի՞նչն է խանգարում իրենց, որ այս կամ այն գործով քաղաքական հետապնդում իրականացնեն դատական համակարգի միջոցով:
Հետևեք մեզ՝ այստեղ