Ե՞րբ Արցախի, 44-օրյա պատերազմի և Հայոց ցեղաuպանության մասին հիշատակումները կհեռացվեն նաև դասագրքերից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 10 ամիս է անցել այն օրվանից, երբ տեղեկացրել էինք, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին բաժինը, ինչպես նաև վերջերս էլ հայտնի դարձավ, որ նույն ճակատագրին է արժանացել 44-օրյա պատերազմի մասին բաժինը: Հիմա, երբ փորձում ես մուտք գործել ԱԳՆ պաշտոնական կայքի այդ բաժինները, error է տալիս։
Նշենք, որ ԱԳՆ կայքում այսպես կոչված «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։
MediaHub-ը բազմից է դիմել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, ով մեզ հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, այլ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Սակայն, ահա շուտով մեկ տարին կլրանա, իսկ ԱԳՆ կայքում շարունակում են բացակայել այդ բաժինները:
MediaHub-ն այսօր հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից՝ արդյո՞ք պատմության դասագրքերից էլ կհեռացվեն Լեռնային Ղարաբաղի, 44-օրյա պատերազմի մասին հիշատակումները, և եթե այսպես շարունակվի գուցե նաև Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստերը։ Հարցը հնչեցնելիս հղում էինք արել ԱԳՆ կայքին, որպեսզի հասկանանք՝ սա պետական քաղաքականության մա՞ս է:
Անդրեասյանը, բնականաբար, պաշտպանեց այն կառավարության վարած կուրսը, որի ներկայացուցիչն է՝ արդյունքում հստակ պատասխան չհնչեցնելով։ «Դուք մի բան եք ասում՝ հղում անելով այլ գերատեսչությանը, որն այս պահին ես ճիշտ չեմ համարում: Չգիտեմ` ձեր դիտարկումն ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչքանով ոչ, սակայն, ԱԳ նախարարի արտասահմանյան գործուղումների ժամանակ հենց երեկվա իր ելույթների զգալի մասը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և վերաբերում էր տարբեր հարթակներում մեր խնդիրների բարձրաձայնմանը»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հարցին, նախարարն ասաց, որ պատմության բովանդակությունը նույնն է, ինչ-որ մեր պատմությունն է: «Դա մեր պատմությունն է, խոսքը վերաբերում է մեր պարագայում, պատմության տարբեր իրադարձությունների մոտեցմանը, քանի որ մեր համար ամենակարևորն է ՀՀ շարունակական զարգացումը, պատմական տարբեր դրվագների նշանակությունը պետության տեսանկյունից: Ընդամենը վերաբերմունքի և մոտեցման մասին էինք խոսում, ոչ թե պատմական իրադարձությունների կամ փաստերի լինելու կամ չլինելու. այն, ինչ եղել է՝ եղել է, ձեր հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է, պատմության բովանդակությունը չի՛ փոխվում»,- շեշտեց նա։
Մինչդեռ, հիշեցնենք, որ թեև ԿԳՄՍ նախարարը պնդում է, թե պատմության բովանդակությունը չի փոխվում, սակայն, նույն պատմության դասագրքերում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել և կատարվում, և չենք զարմանա, որ մի օր, ինչպես մեր պատմության այս կարևորագույն ժամանակահատվածների ու հայկական երկրորդ պետության մասին հիշատակումները անհետացան ԱԳՆ կայքիից, այդպես էլ կանհետանան դասագրքերից՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության մասին փաստերը: Սա, հիշեցնենք, Թուրքիայի գլխավոր նպատակն ու քաղաքականությունն է եղել վերջին հարյուրամյակում, իսկ հիմա ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է Թուրքիային սիրաշահելու համար...
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ