Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել։
«Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել են առերևույթ հանցավոր բնույթ և ունեցել են հստակ հասցեագրում ու նպատակ՝ արցախցիների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք և խտրականություն հրահրելու և քարոզելու։
2024 թվականի դեկտեմբերի 5-ին դատարանից ստացվել է վարույթ չնախաձեռնելու դեմ ներկայացված բողոքի պատասխան, ըստ որի՝ դատարանը մինչդատական ակտի վիճարկման վարույթ է հարուցվել։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր գուրգեն Մելքոնյանը հայտարարել էր, որ արցախցիները Հայաստանում թող իրենց հյուրի պես պահեն:
Հետևեք մեզ՝ այստեղ