Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, պետք է կարմիր գծեր նշել․ Հայկ Մամիջանյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գիտե՞ք՝ ինչո՞ւ իշխանությունները բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն չեն ներկայացնում, շատ պարզ բացատրություն կա՝ ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի։ Երկրորդ, Հայաստանի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի ավտոգրաֆը ստանալու հետևից»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ անընդունելի է հավասարության նշան դնել հայ փախստականների և Հայաստանից գնացած ադրբեջանցիների միջև։
«2020 թվականի աղետալի պատերազմից հետո անդադար մենք խոսում էինք այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության և Փաշինյանի թիմի ապիկարության ու անգործության հետևանքով մի տեսակ հավասարության նշան դրվեց համաշխարհային հանրության համար Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, որն էլի անընդունելի էր՝ և աշխարհաքաղաքական, և միջազգային իրավունքի, և միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որովհետև դրանք բացարձակ նույն բաները չէին։ Բայց դա արվեց, որը բերեց այն հետևանքներին, որոնք ունենք այսօր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ինչ-որ կոնֆերանսի ու այնտեղից էլի ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին։ Տարբերակը՝ մեռած ձևանալ, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու, մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում։ Դու պիտի հստակ քո կարմիր գծերն ու պահանջները նշես»,- ասաց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ