ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը
ОБЩЕСТВОԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։
Ներկայացվեցին նաև սոցիոլոգիական հարցումների, սոցիալ-տնտեսական հետազոտությունների արդյունքներ:
Հայաստանի Հանրապետությունում հարցվածների մեծամասնությունը՝ 77%-ը, կարծում է, որ կարելի է ունենալ միաժամանակ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն ու զարգացած տնտեսություն։
Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8%-ը նույնպես այդ կարծիքին են, ընդ որում այս միտքը հիմնականում ընդունելի են համարել 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ հարցվողները։
Սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն, Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքագործության վրա։ Սյունիքը, որտեղ գործում է ԶՊՄԿ-ն՝ ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, Հայաստանի ամենահարուստ մարզն է, որն իր փոքր բնակչությամբ ապահովում է մեծ տնտեսական արդյունք։
Աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%, դա այն դեպքում, որ ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1%, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշն ամենացածրն է՝ 7%։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



