Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօրվա մեր կյանքը Սպիտակի երկրաշարժի ենթարկված լինելու մասին է, որը իր հետևանքներով՝ թե ֆիզիկական, թե հոգևոր իմաստով, չի վերանում և դեռ տակավին շարունակում է խորանալ և որի պատճառն այն արժեքային քայքայումն է, որ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմից հետո: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունը միտված է մեր կյանքը խորությամբ և իր բոլոր շերտերով կազմաքանդելուն հայրենիքի գաղափարը վերացնելուն, հոգիները խոցելուն, այնտեղից գողանալու վեհության, քաջության, սխրանքի, երազների, ձգտումների, տեսիլների զգացումը և միևնույն ժամանակ նաև մեր հանրային լայն կյանքը վերածել քաոսի, թշնամության, ատելության, մոլորեցնող գաղափարների, կեղծ գաղափարների, ստի, որը շարունակաբար մեր կյանքում առկա է։ Ստով, թշնամությամբ, ատելությամբ փորձում են ահաբեկել մարդկանց և նրանց թույլ չտալ, որպեսզի իրենք սոցիալական պատասխանատվություն ստանձնեն, քաջություն ունենան թե հանդես գալու համացանցային տիրույթում և թե իրենց դիրքորոշումը հայտնեն ֆիզիկական տիրույթում։ Երկրում բազմաթիվ իրադարձություններ են, բայց տեսեք, թե ինչով է զբաղված «չարիքը»՝ զանազան փոքր ծավալի տեսանյութերով, սուրճ խմելու, դատարկ թուղթ կարդալու պատմությամբ:
Այս բոլորը նշանակում են, որ իրենք դատարկվել են ամբողջությամբ, այլևս այլ թեմա չկա, որը կբերեր մեր երկրի զարգացմանը, անվտանգային խնդիրները լուծելուն: Այս մարդկանց նպատակն է ամեն գնով պահել այն փողի հոսքերը , որոնք կարող են լինել իրենց տիրապետության տակ ու ամեն գնով պահել այն իշխանությունը, որը նպաստում է նրանց հաճույքների իրականացմանը»,- ասաց նա:
Սրբազանը անդրադարձավ նաև վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկություններին:
«Դրանք տեղի ունեցան շատ անընդունելի կերպով, ապա դրան հաջորդեց սուտը՝ մարդկանց, նրանց աշխատանքը գովելու նկարագրությամբ: Բայց այս պատրանքային հաջողությունը երկար չի տևի, չարիքը ինքն իրեն է սպանելու առաջին հերթին»,- ասաց նա: