«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վերջին մի քանի շաբաթները, երբ մայրս արդեն շատ վատ էր, փորձում էի այդ սենյակ չմտնել, որովհետև ես չէի կարողանում տեսնել նրան այդպիսին: Մայրս ուժեղ դեղերի պատճառով քնած էր անընդհատ, իսկ ինձ համար մորս տեսակն այդ տեսակը չէր, որ կարող է անընդհատ քնել և չխոսել, ուրախ չլինել:
Վերջին մի քանի օրերը, երբ արդեն հիվանդանոցում էինք, նա դեղերի օգնությամբ արթնացավ ու կրկին փորձեց վերականգնվել, ուրախ էր:
Վերջին օրը բեմադրում էր Եվրատեսիլի ելույթ: Սենյակում Գայանե Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանն ու մի քանի հոգով հավաքված էինք, դեղերի ազդեցության տակ մայրս բեմադրում էր, թե նրանք ինչպես 3-ով կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին:
Հեշտ չէ խոսել դրա մասին, բայց ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր անցնում են այսպիսի ճանապարհով, լինեն ավելի տրամադրված ու պոզիտիվ:
Գուցե տպավորություն լինի, որ անսիրտ մարդու բան եմ ասում, բայց ավելի լավ է, որ մարդ քեզ ուրախ տեսնի, ինչքան տխուր դեմքով կողքը նստես ավելի վատ: Միևնույն է նա ավելի լավ գիտի, թե ինչ է կատարվում:
Բոլոր մարդիկ, ովքեր գնալու են, նրանք գիտեն այդ օրվա մասին: Դա ես գիտեմ և՛ հորս, և՛ մորս վերջին խոսքերից»,- «Օվկիանոսից այն կողմ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է երգչուհի Էմմին: