Կառավարությունը երկուսով կրճատեց հարկային տեսչությունների թիվը
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը որոշում ընդունեց միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլել Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ:
«Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



