Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հավատարիմ կմնա Սիրիայում ապրող բարեկամ ժողովուրդների, այդ թվում՝ քրդերի, դրուզների, մուսուլմանների և քրիստոնյաների հետ բարիդրացիության քաղաքականությանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք շարունակում ենք բարիդրացիական քաղաքականությունը, որը վարում էինք, երբ այստեղ բացեցինք դաշտային հիվանդանոց, որը բուժել է հազարավոր սիրիացիների, ովքեր վիրավորվել և տուժել են քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հարյուրավոր սիրիացի երեխաներ ծնվել են այստեղ՝ Իսրայելում: Հետևաբար, մենք մեկնում ենք խաղաղության նույն ձեռքը»,- ասել է նա Գոլանի բարձունքներ կատարած այցի ժամանակ։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը ուշադիր հետևելու է Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո հարևան երկրում տեղի ունեցող զարգացումներին և կանի անհրաժեշտ ամեն բան՝ պաշտպանելու իր սահմաններն ու անվտանգությունը։