Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:45-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Դսեղ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել անտառում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վոլոդյա Ա.-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 15-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որդուն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։