Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 8-ը, նշվում է որպես Նկարչի միջազգային օր։ Նկարչի միջազգային օրը հաստատվել է 2007 թվականին՝ «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից: Սա նկարչի մասնագիտության հետ կապված միակ տոնական օրը չէ: Որոշ ստեղծագործական միավորումներ առաջարկում են տոնը նշել հոկտեմբերի 25-ին` Պաբլո Պիկասոյի ծննդյան օրը:
Նկարչի օրը տոն է ոչ միայն ստեղծագործողների և կերպարվեստի սիրահարների համար: Այդ օրը համարվում է նաև գեղեցիկը սիրող և գնահատող բոլոր մարդկանց տոն: Դեռևս Հին Եգիպտոսում նկարիչները մեծ հարգանք են վայելել։ Համարվում էր, որ պատկերներն ունեն հրաշագործ ազդեցություն։ Միջին դարերում արվեստի գլխավոր ուղղություններ են համարվել սրբապատկերները, որմնանկարները և խճանկարները։ Վերածննդի դարաշրջանում զարգացել է դիմանկարի ժանրը, որ այսօր էլ չի կորցնում արդիականությունը։
Հայտնի նկարին Մարտիրոս Սարյանը նկարիչների մասին ասել է․ «Իսկական նկարիչ լինելու համար անհրաժեշտ է, ամենից առաջ, լինել իր հայրենիքի ազնիվ քաղաքացին, լինել իր ժամանակի առաջավոր գաղափարների կրողը: Պետք է արտահայտել հասարակական այն ուժերի իդեալները, որոնք առաջ են մղում մարդկությանը, բարձրացնում նրա լավագույն գծերը և ուժ հաղորդում մարդկանց` պայքարելու հետադիմականի դեմ: Ամեն մի իսկական արվեստագետ մեծ է այնքանով, որքանով կապված է ժողովրդին, որքանով արտահայտում է նրա պատմությունն ու ոգին»: