«Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալեց «Չելսիին», որը հասավ կամային հաղթանակի 4:3 հաշվով։
5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն, 11-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց շվեդ հարձակվող Դեյան Կուլուշեւսկին։
«Չելսիից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն ու արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։
Ավելացված ժամանակում «Տոտենհեմի» երրորդ գոլը խփեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։
«Չելսին» 31 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 4 միավոր։ «Տոտենհեմը» 11-րդն է՝ 20 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 3:4
Դոմինիկ Սոլանկե, 5, Դեյան Կուլուշեւսկի, 11, Սոն Հին Մին, 90+7 - Ջեյդոն Սանչո, 17, Քոուլ Փալմեր, 61, 11մ, 84, 11մ, Էնցո Ֆերնանդես, 73